Դեկտեմբերի սկզբին Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահը

44A582CF-6770-4017-B8EC-1CFA64B3B945_w640_r1_s_cx0_cy7_cw0azatutyun.am-ը գրում է.
Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:

Հարցին՝ հստա՞կ է արդյոք Ռուսաստանի նախագահի առաջիկա այցի մասին տեղեկությունը, Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանեց․ – «Այո, ես ինչքան գիտեմ՝ հստակ է, որովհետև Հայաստանի Հանրապետության նախագահը և Ռուսաստանի Դաշնության նախագահը պայմանավորվել են, որ ամսի 2-ին պետք է Ռուսաստանի Դաշնության նախագահը այցելի Հայաստան, 1-ին – 2-ին»:

Այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների վերաբերյալ Արա Աբրահամյանը ասաց․ – «Միջոցառումները, իհարկե, երկու նախագահներն են նախատեսել՝ հանդիպում, քննարկել բոլոր այն խնդիրները, որ վերաբերում է՝ մեր երկու երկրների տնտեսական, քաղաքական և ռազմավարության բոլոր խնդիրները: Հարցեր շատ կան, ես գիտեմ, որ բավականին շատ հարցեր ունի Հայաստանի Հանրապետության նախագահը քննարկելու Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ Երևանում դեկտեմբերի 1-4-ը անցկացվելու է հայ – ռուսական գործարար համաժողով: Նախատեսված է, որ Ռուսաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև՝ ռուսաստանցի գործարարներ:

«Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի կողմից և Հայաստանի Հանրապետության նախագահի ապարատի կողմից անցկացվում է տնտեսական ֆորում, որին մասնակցելու են Ռուսաստանի տարբեր մարզերի ղեկավարներ, ներկայացուցիչներ՝ մոտ 500 մարդ», – ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը:

 
Դիտել են 93 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info