Orange-ը ներկայացրեց սեպտեմբերյան նվերներ ինտերնետի բաժանորդներին

Ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ այսօր Orange-ը ներկայացրեց նոր առաջարկ ինտերնետի բաժանորդների համար: Միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում միանալով Orange Ինտերնետին` բաժանորդները կստանան նորաոճ Ինտերնետ Հիմա մոդեմ, 1 ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետ սեպտեմբերին, Orange Խոսենք SIM քարտ, ինչպես նաև Kaspersky` լավագույն հակավիրուսային ծրագիրը 6 ամսով անվճար: Սեպտեմբերյան այս «պայուսակում» ընկերությունը հավաքել է այն ամենը, ինչ պետք է դասի գնալու համար. այստեղ բաժանորդները կգտնեն նաև ուսումնական պարագաներ ու նվերներ:

Նրանք, ովքեր կմիանան Orange Ինտերնետին սեպտեմբեր ամսվա ընթացքում, նաև կստանան հնարավորություն ձեռք բերել նոթբուք էականորեն մատչելի գնով, ինչպես նաև` գեղեցիկ պայուսակ:

«Մենք նվեր ունենք նաև մեր հին բաժանորդների համար: Այս ամիս Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի և MyFi-ի բոլոր բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի հավելյալ 1ԳԲ փաթեթ, ինչպես նաև` Kaspersky հակավիտրուսային ծրագիրից 3 ամսով անվճար օգտվելու հնարավորություն: Մեր հին բաժանորդները նույնպես հնարավորություն կունենան օգտվել նոթբուքների ցածր գներից, որոնց հետ նաև կստանան հատուկ պայուսակներ», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

 
Դիտել են 61 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info