Նոյեմբերի 8-ի մամուլ

mamul«Առավոտ»-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին հարցրել է, թե որն էր Շանթ Հարությունյանի քայլի իմաստը, և ով էր հասցեատերը: Պատասխան․ – «Յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն ու ոճն է ընտրում, դժգոհությունը համատարած է, Հայաստանում մի շարք շարժումներ կան: Քաղաքացիական ակտիվությունը բարձր է, յուրաքանչյուրն ինքն է իր ուղին ընտրում: Դժվար է գնահատական տալ, ես դատավոր չեմ այս հարցում»:

Նույն միջադեպի վերաբերյալ «Հայոց աշխարհ»-ը հրապարակել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքը․ – «Ամեն ինչի պատճառը բացառապես մեր ներքին խնդիրներն են, սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավիճակն է: Ես չեմ ցանկանում Հայաստանում տեղի ունեցող որևէ գործընթաց կապել արտաքին ուժերի հետ, արևմուտք, արևելք, հյուսիս կամ հարավ կողմնորոշման հետ: Եթե մենք ներսում կարողանայինք լուծել սոցիալական, տնտեսական խնդիրները, համերաշխություն ձևավորեինք քաղաքական հարցերում և օրենքը աշխատեր բոլորի համար, նման միջադեպ չէր լինի: Մենք գործ ունենք այդ ամենի հետևանքի հետ: Հասարակությունը ելքեր է փնտրում: Առիթ է եղել ու ես ասել եմ, որ պետք է հեղափոխություն լինի վերևից, եթե դա չլինի, բնական է, կլինի ներքևից: Շանթը դրսևորումներից մեկն էր: Նա շատ զգայուն է, էմոցիոնալ ու քայլ արեց: Կոշտ գործողությունների գնալով՝ երևույթը չենք փակի»:

«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով հայ – թուրքական սահմանը բացելու հնարավորության վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը, գրում է․ – «2015-ին ընդառաջ՝ թուրքական իշխանությունները կարծես թե պատրաստվում են վերսկսել հարաբերությունների բարելավման ուղղությամբ առնվազն իմիտատիվ քայլերը: Թեև ի տարբերություն արձանագրությունների ստորագրմանը նախորդած շրջանի, Դավութօղլուի այս հայտարարությունում բացահայտ նշվում է Ղարաբաղի հարցը՝ որպես նախապայման, այդուհանդերձ «Ադրբեջանին համոզելու» ձևակերպումը բավականին ուշագրավ է: Ինչ խոսք, չի բացառվում, որ դա ընդամենը թուրքական «խորամանկ աղվեսի» դիվանագիտական հնարքն է, որի տակ ոչինչ էլ թաքնված չէ»:

 
Դիտել են 94 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info