Երեկ` նոյեմբերի 7-ի երեկոյան, Կոմիտասի Անվան Կամերային Երաժշտության Տանը Հայ Հոգևոր երաժշտության կենտրոնի 15 ամյակի շրջանակներում տեղի ունեցավ քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երիտասարդաց միության «ՀԱՎԱՏԱՄՔ» երգչախմբի համերգը, որի ընթացքում հնչեցին Ուղղոփառ Եկեղեցիների կատարումներ` Կոմիտասի, Տ.Թովմա քհն.Անդրեասյանի, Րաֆֆի Միքայելյանի , Ա.Ղազարյանի ,Վահե Բեգոյանի և այլ հեղինակների մշակմամբ հոգևոր երգեր:
Համերգային ծրագրի ավարտին ներկաներին ողջունեց և իր խոսքը բերեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
«Լավագույն նավաստիները նրանք են, որոնք բազմաթիվ փորձություններ և նավաբեկություններ են տեսել: Այդպես էլ ցանկացած մարդ իր բնագավառում` ավելի հասուն և կայուն է դառնում այն ժամանակ, երբ որոշակի դժվարություններ և փորձություններ է հաղթահարում», – նշեց Տեր Հակոբը` անդրադառնալով «Հավատամք» երգչախմբի խմբավար Րաֆֆի Միքաելյանի և դաշնակահար` Ռուզաննա Գրիգորյանի նվիրումին և մասնագիտական գործունեությանը, որի միջոցով վերջիններս կարողացել են պահպանել «Հավատամք» երգչախումբը, որն հետայսու կգործի որպես Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու երիտասարդաց միության «ՀԱՎԱՏԱՄՔ» երգչախումբ: