Հայաստանի ԱԳՆ-ը հայտագիր է ներկայացրել Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին:
Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտագիրը օգոստոսի 31-ին փոխանցվել է Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով:
Սեպտեմբերին 1-ին ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը ՀՀ իշխանություններին կոչ էր ճանաչել Լիբիայի նոր իշխանություններին:
Հայաստանը Լիբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել էր 2000թ. հունիսին` իր անկախության հռչակումից 9 տարի հետո միայն: Մեկ տարի անց, 2001թ. հուլիսին, Հայաստանի նախագահը Սերգեյ Մանասերյանին նշանակեց Լիբիայում ՀՀ դեսպան:
Ս.թ. փետրվարին Հայաստանը Լիբիայից տեղահանեց իր 3 քաղաքացիներին, որոնք գտնվում էին այնտեղ սովորելու եւ աշխատելու նպատակով: