Համաժողով՝ «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում»

beelineAMՍ.թ. նոյեմբերի 22-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահլիճում տեղի կունենա «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» թեմայով համաժողով: Համաժողովի կազմակերպիչն է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամը՝ «ԱրմենՏել» ընկերության (Beeline) աջակցությամբ:

Համաժողովի ընթացքում ներկայացվելու են բջջային հավելվածների և բովանդակության զարգացման ժամանակակից միտումները, Հայաստանում բջջային ծրագրավորման ներկայիս իրավիճակը, զարգացման ուղղությունները, ինչպես նաև բջջային նոր նախագծերի կառավարման և զարգացման մոտեցումները:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան լսելու ոլորտի միջազգային և տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին: Համաժողովի ընթացքում տեղի կունենա բիզնեսի, հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչների և ծրագրավորողների համատեղ քննարկումներ:

«AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» թեմայով համաժողվի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.app.am կայք: Ցանկացողները կարող են գրանցվել զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով +374 99 02 44 20 կամ + 37410 28 60 82, ուղարկել appcon@app.am էլեկտրոնային հասցեին նամակ:

 
Դիտել են 335 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info