Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը շարունակում է մտահոգել Եվրամիությանը
Այս մասին ասվում է ԵՄ` Ադրբեջանում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության հարցերով հայտարարության մեջ:
«Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ 2011թ. օգոստոսի 25-ին Ադրբեջանի 6 քաղաքացիներ դատապարտվել են 18 ամսից մինչեւ 3 տարի ազատազրկման ապրիլի 2-ին Բաքվում կայացած ցույցին մասնակցելու համար: Եվս 8 մեղադրյալներ սպասում են դատարանի վճռին»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ը մտահոգություն է հայտնել նաեւ Բաքվում քանդված տների եւ սեփականության բռնագրավման, օրինապաշտպան Վիվադի Իսկանդերովի ձերբակալության, ձերբակալված երիտասարդ ակտիվիստներ եւ բլոգերներ Բախտիյար Խաջիեւի եւ Ջաբար Սավալոնի վիճակի կապակցությամբ: