Մեկնարկեց “ԱրմենՏել” ընկերության և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի միջև համագործակցության երկարաժամկետ ծրագիրը

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Դասական երաժշտության զարգացման” հիմնադրամի հետ համագործակցության երկարաժամկետ ծրագրի մեկնարկի մասին: Հիմնադրամը ստեղծված է Ա.Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից, ովքեր վերջին տարիներին չեն սահմանափակվում միայն համերգներով, այլև իրականացնում են բարեգործական և սոցիալական գործունեություն Երևանում և, հատկապես, Հայաստանի մարզերում:

“ԱրմենՏել” ՓԲԸ և “Դասական երաժշտության զարգացման” հիմնադրամի համագործակցության շրջանակում Հայաստանի մարզերում կբացվեն թավջութակի դասարաններ, կանցկացվեն եռյակի համերգներ և վարպետության դասեր, առավել տաղանդավոր և հեռանկարային աշակերտներին կտրամադրվեն կրթաթոշակներ: Երևանում Հիմնադրամի կողմից կկազմակերպվեն երաշժտա-կրթական նախագծեր:

“Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում արվեստը զարգանում է մեծամասամբ բարերարների աջակցության շնորհիվ, և “ԱրմենՏել” ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն ազգային օպերատոր, գիտակցում է իր դերը շնորհալի երիտասարդների դաստիրակման գործում, ովքեր արժանապատվորեն կշարունակեն հայկական դասական երաժշտության փառավոր ավանդույթները: Վստահ եմ, որ միավորալով մեր ուժերը մենք կկարողանանք ապահովել ավելի մեծ արդյունքներ` հանուն Հայաստանի պայծառ ապագայի”, – ասաց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Դասական երաժշտության զարգացման” հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը նշեց. “Մենք ուրախ ենք համագործակցել “ԱրմենՏել” ընկերության հետ, քանի որ նման գործընկերոջ առկայությունը թույլ է տալիս Հայաստանում սահմանել դասական երաժշտության ու բիզնեսի փոխգործակցության շատ բարձր մակարդակ: Հովանավորվող նախագծերի հանդեպ մեր գործընկերոջ բծախնդիր մոտեցումը թույլ կտա մեր Հիմնադրամի գործունեությունը բարձրացնել նոր մակարդակի վրա”:

Նշենք, որ վերջին տարվա ընթացքում Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները հանդես են եկել ավելի քան 40 համերգներով Հայաստանում և արտասահմանում, ելույթ ունենալով, մասնավորապես` Անգլիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Մոլդովայում և Ռուսաստանում:

 
Դիտել են 65 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info