«Մեդիամաքս»-ը և «ԱրմենՏել»-ը կնկարազարդեն մայրաքաղաքի մանկապարտեզների պատերը

IMG_7353_1«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) և «Մեդիամաքս» մեդիա-ընկերությունը հայտարարում են «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնությանն աջակցելու մասին: Ծրագրի շրջանակում երևանյան մանկապարտեզներում կիրականացվի գեղարվեստական ձևավորման աշխատանքներ: Այս նախաձեռնությանը միացել է 15 արհեստավարժ նկարիչ:
«Շնչող պատեր» ծրագրի շրջանակում ընդգրկված են 10 մանկապարտեզ: Այս շաբաթ կամավոր նկարիչներն իրականացրեցին առաջին աշխատանքները Չարենցի 90 հասցեում գտնվող թիվ 15 մանկապարտեզում:
«Ուրախ եմ տեսնել, որ մեր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերն օգնում են մարդկանց դարձնել կյաքն ավելի լավ ամենատարբեր սոցիալական և տարիքային խմբերում: Այս ծրագիրը շատ կուրախացնի Հայաստանի հատկապես փոքրիկ բնակիչներին: Երեխաների համար մանկապարտեզն ինտեգրման առաջին վայրն է, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ երեխայի սոցիալական առաջին փորձն անցնի մաքսիմալ հարմարեցված միջավայրում: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել այն տաղանդավոր նկարիչներին, ովքեր օգնում են «Շնչող պատեր» ծրագրի իրականացմանը», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք մեր նախագծի ֆինանսավորման համար ոչ մի կառույցի չենք դիմել,
բայց շատ հաճելի է, երբ քո աշխատանքը նկատում և գնահատում են:
Նախագիծն իր շուրջ է հավաքել շատ տաղանդավոր մարդկանց, ովքեր չեն
խնայում իրենց ժամանակը և օգնում են այն իրականացնել: Կարծում եմ նման
փոքր գաղափարները կարող են սկիզբ լինել մեծ բարեփոխումների», – ասաց
Doctors.am կայքի տնօրեն Սաթենիկ Գրիգորյանը, ով ղեկավարում է նաև
«Շնչող պատեր» նախագիծը:
«Երևան XX դար» հատուկ ծրագիրն իրականացվել է 2012-2013թթ «Մեդիամաքս» մեդիա-ընկերության կողմից՝ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր հովանավորությամբ: Ծրագիրը ներկայացնում է անցյալ դարի հայկական մայրաքաղաքի պատմությունը. պատմական փաստեր, ճարտարապետության կոթողներ, հայտնի և ճանաչված մարդկանց: Ծրագրի ավարտին հայտարարվեց մրցույթ հատուկ նախագծի 35 գլուխների իմացության, որոնք տեղադրվել են www.mediamax.am կայքում և նվիրված են Երևանի հայտնի շենքերին և հասարակական վայրերին:
Նախորդ տարվա դեկտեմբերին «ԱրմենՏել»-ը և Մեդիամաքսը հայտարարել էին, որ «Երևան XX դար» գրքի վաճառքից ստացված հասույթից կիրականացվի որևէ նախագիծ Երևան քաղաքի համար: Ընկերություններն որոշել են աջակցել «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնությունն, որի շրջանակում երևանյան 10-12 մանկապարտեզներում կիրականացվի գեղարվեստական ձևավորման աշխատանքներ:
Նշենք, որ 2012 թ. դեկտեմբերին «ԱրմենՏել» ՓԲԸ հովանավորությամբ լույս տեսավ «Երևան XX դար» գիրքն, իսկ նախորդ տարվա աշնանը «Մեդիամաքս»-ը թողարկեց նախագծի հեռուստատեսային տարբերակը բաղկացած 12 հաղորդումից: 2013թ. գարնանը թողարկվեց «Երևան XX դար» գրքի անվճար տարբերակը iPad-ի համար:

 
Դիտել են 450 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info