«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ բեմադրվեց «Մենք ենք» թատերախմբի նոր ներկայացումը

10_1Ս. թ. դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Մենք ենք» ներառական թատերական խմբի նոր ներկայացումը։ Ներկայացումը կայացել է «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակություն՝ ուսումնական ծրագրերի և արվեստի թերապիայի միջոցով։

Այս անգամ, թատերախմբի սաները հանդիսատեսին ցուցադրեցին «Բարի ախորժակ» ներկայացումը՝ բեմադրված իտալացի գրող Ա. Մորավիայի հեքիաթների հիման վրա:

«ԱրմենՏել» ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնել մարդկանց փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ընկերությունն աջակցելով «Մենք ենք» ներառական թատերախմբի կայացմանը և հետագա շարունակական գործունեությանը, նպաստում է երեխաների յուրօրինակության, խառնվածքի, մտավոր և ֆիզիկական ներուժի բացահայտմանը՝ օգնելով հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ինտեգրվել հասարակություն շփվելով արվեստի ու գեղեցիկի հետ»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Մենք կարող ենք ասել, որ մեր և «ԱրմենՏել» ընկերության նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ։ Այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս առավել զարգացնել ու ընդլայնել «Գործի՛ր հանուն քո ապագայի» ծրագիրը, որի շրջանակներում ներառական թատերախմբի երեխաներն արդեն հասցրել են ներկայացումներով հանդես գալ Ապարան և Թալին քաղաքներում՝ արժանանալով տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու գնահատանքին: Քանի որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, սա ևս մեկ առիթ է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա անհատական զարգացման և հասարակության մեջ հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Նշենք, որ, նոյեմբերի 21-ին թատերախումբն իր առաջնախաղով հանդես եկավ Ապարան քաղաքում, այնուհետ Թալինում։ Նախատեսվում է ներկայացումներով հանդես գալ նաև Գյումրիում։ «Մենք ենք» թատերախումբը ստեղծվել է 2012թ-ին Մանկական զարգացման հիմնադրամի և «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) համագործակցության արդյունքում:

 
Դիտել են 414 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info