Բերդ-Ճամբարակ, Ստեփանավան-Կաթնաղբյուր, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները վրաբեր ձյան պատճառով ժամանակավորապես փակվել են

chanaparhՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ-Ճամբարակ, Ստեփանավան-Կաթնաղբյուր, Հրազդան-Ջրառատ ավտոճանապարհները վրաբեր ձյան պատճառով ժամանակավորապես փակվել են:

Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մազի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Արագածոտնի մարզի Նիգավան, Սարալանջ, Լուսագյուղ, Թթու ջուր գյուղերի, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Կոտայքի մարզում Հրազդան-Ջրառատ, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները:

ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 
Դիտել են 34 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info