Սեպտեմբերի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով այցելել էր Մինսկ:
Բելառուսի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ վերջին տարիներին հայ-բելառուսական հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել համագործակցության բոլոր բնագավառներում: Նա նաեւ ասել է, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ իր բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովի հետ: Արտգործնախարարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինովը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ 2011-2012 թթ. խորհրդակցությունների ծրագիրը: