Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մարգարյան 37 նորակառույց շենքի բացմանը

3453489734Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտին նոր բնակարանների բանալիներ է հանձնել վթարային շենքերում ապրող 114 ընտանիքների: Մարգարյան 37 հասցեի նորակառույց շենքում Ամանորը կդիմավորեն 4-րդ կարգի վթարայնության Հալաբյան 3 բազմաբնակարան, Նոր Արեշի 35-րդ փողոցի 127/1, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 և Սիսակյան 3 հանրակացարանային շենքերում ապրող ընտանիքները:
Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում.

<Սա եղել է ՀՀ նախագահի ծրագիրը, և մենք մեր առջև խնդիր էինք դրել ՀՀ կառավարության հետ համատեղ 2013թ.-ին 4-րդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող շուրջ 200 ընտանիքների ապահովել բնակարաններով: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ 200 ընտանիքներն ունեն նոր բնակարաններ: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Արդեն 2014թ. համայնքային բյուջեում մենք ներառել ենք ևս մեկ բազմաբնակարան շենքի կառուցում: Մայրաքաղաքում խնդրին ընդհանուր լուծում տալու համար մեզ անհրաժեշտ է վեց բազմաբնակարան շենք կառուցել և, համոզված եմ, որ գալիք տարիներին անպայման ամբողջությամբ լուծում կտանք այս խնդրին>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև նշել է, որ այս տարի շահագործման հանձնված Սիսակյան 22 հասցեի բազմաբնակարան շենքը կառուցվել է համայնքային բյուջեի միջոցներով:

Բնակիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրն իրականացնելու համար, նշել են, որ քաղաքապետից ստանում են Ամանորի ամենասպասված նվերը:

Տարոն Մարգարյանը շրջել է բնակարաններով և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Ի դեպ, բազմաբնակարանի կառուցման ողջ ընթացքը մշտապես եղել է քաղաքապետի հսկողության տակ, ինչին հաճախ Տարոն Մարգարյանը հետևել է հենց տեղում՝ աշխատանքային շրջայցերի ժամանակ: Երեք մուտքերից բաղկացած նորակառույցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Բնակարանները բնակիչներին հանձնվում են նորոգված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում, յուրաքանչյուր բնակարան ապահովված է ջեռուցման անհատական համակարգով: Բնակելի շենքը հարմարեցված և մատչելի է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

 
Դիտել են 119 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info