2014 թվականը կապույտ ձիու տարի է

2014Համաձայն արևելյան օրացույցի գալիք 2014 թվականի տերը Կապույտ ձին է: Հետաքրքիր է՝ ի՞նչ է մեզ սպասվում նոր տարում, բնավորության, վարք ու բարքի, նիստ ու կացի ո՞ր հատկանիշներն ու դրսևորումները դուրեկան կլինեն ազնվացեղ այս կենդանուն և, վերջապես, ի՞նչ քայլերով է կարելի շահել Կապույտ ձիու բարեհաճությունը:

Եվ այսպես, Կապույտ ձին աշխատասեր, առույգ, դիմացկուն, սակայն անհամբեր, անսանձ ու ազատատենչ կենդանի է: Նա շատ է սիրում գործին նվիրված ու աշխատասեր, իրենց ազատությունը չսահմանափակող անձանց: Նրա համար խորթ են խաբեությունն ու թիկունքի հետևում դավեր նյութելը, ուստի և տանել չի կարողանում անարդարությունն ու անազնվությունը: Ինչ խոսք, Կապույտ ձիուն կարելի է խաբել: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ նրա մոտ զարգացած է սուտն ու անազնվությունն ընկալելու բնատուր տաղանդ, ուստի նա կարող է բացահայտել կեղծիքն ու անպայման խստորեն պատժել մեղավորին:

Ըստ կանխատեսման, 2014 թվականը կլինի իրադարձություններով հագեցած, հետաքրքիր ու դինամիկ: Տարվա ընթացքում սրընթաց ու առույգ, նրբանկատ ու ընկերասեր Կապույտ ձին պատրաստ կլինի օգնել, աջակցել ու սատարել յուրաքանչյուրին, ում արժանի է համարում իր համար ուղենիշ ծառայող որակներին՝ ազնվություն, աշխատասիրություն, նվիրվածություն, ուղղամտություն: Այնպես որ, անհրաժեշտ է հնարավորինս մոտ լինել Կապույտ ձիուն հաճելի իդեալներին՝ վերջինիս օժանդակությունն ու հովանավորություն վայելելու համար:

Ինչպես դիմավորել 2014 թվականը

Կապույտ ձին ազնվացեղ, կենսախինդ, լավատես և ուղղամիտ կենդանի է: Կան մի քանի կարևոր կանոներ, որոնք ցանկալի է պահպանել վերջինիս հովանավորությամբ թևակոխող տարին դիմավորելիս:

Բնակարանի ձևավորումը-Տարեմուտի դիմավորումն անհրաժեշտ է սկսել բնակարանի հիմնարար մաքրումից, պետք է փոխել վարագույրները, լվանալ տան բոլոր խորշերն ու անկյունները, նորոգել փչացած տեխնիկան: Քանի որ ձիու հիմնական տարերքը փայտն է, անհրաժեշտ է տնով մեկ տեղակայել փայտից պատրաստված հուշանվերներ,իսկ սեղանին դնել փայտաշեն զարդանախշված գդալներ: Կարելի է նաև ձեռք բերել ձիու փոքրիկ արձանիկ, դռան վերևում ամրացնել պայտ, պատից կախել սանձեր:

Սեղանի ձևավորումը-Տոնական սեղանի ձևավորման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել անապական մաքրությամբ սպիտակ անձեռոցիկներ: Քանի որ Կապույտ ձիու քիմքին հաճելի է վարսակը, սեղանի կենտրոնում կարելի է տեղակայել ծլեցրած վարսակով լցված գեղեցիկ ձևավորմամբ սկուտեղ: Ի դեպ, արևելյան շատ երկրներում, ձիու սիրտը շահելու համար, տոնական սեղանին դնում են նաև ծղոտով ու ջրով լի ջրամանով սկուտեղ, իսկ կենդանու բուռն խառնվածքը զսպելու նպատակով, ծղոտի խուրձը կապում են կարմիր ժապավենով: Տոնական ճաշատեսակներում ցանկալի է ներառել տարատեսակ աղցաններ, սեղանին դնել պանրի մի քանի տեսակներով զարդարված սկուտեղներ, խմիչքների մեջ ներգրավել նաև կումիսը՝ ձիու կաթից պատրաստված ըմպելիքը: Սեղանին անհրաժեշտ է ունենալ նաև ընկույզի մի քանի տեսակներ, կանաչեղեն, մրգեր, բազմագույն ու բազմերանգ թղթապատ կոնֆետներ: Անհրաժեշտ է շեշտել, որ Կապույտ ձին գերադասում է ոչ ալկոհոլային կամ շատ թույլ սպիրտայնությամբ կոկտեյլներ, հյութեր, հանքային ջրեր: Տոնական սեղանի զարդերից մեկը պարտադիր պետք է լինի փրփրուն ու չոր շամպայնը:

Զգեստապահարանը և զգեստները-Տարեմուտի հանդեսի համար ընտրված զգեստը պետք է յուրօրինակ լինի: Ցանկալի է նախապատվությունը տալ մանուշակագույն, կանաչ, կապույտ, զմրուխտագույն, սպիտակ, շագանակագույն և մոխրագույն երանգներով հագուստներին: Զարդատուփից պետք է ընտրել բաց լանջաբացվածքն ընդգծող մանյակներ, սև մարգարիտներով ժանյակներ, ինչպես նաև թանկարժեք քարերով զարդարված մատանիներ:

Եվ վերջում, անհրաժեշտ է հիշել ու անպայման փոխանակել ոչ թանկարժեք փոքրիկ հուշանվերներ: Հատկապես լավ նվեր են ձիու պատկերով օրացույցները, բանալիների կախիչները, ձիարշավի տոմսերը, ձիու արձանիկները:

Բիզնեսը, փողն ու կարիերան 2014 թվականի ընթացքում

Գալիք տարին բավականին հակասական կլինի կյանքի բոլոր ոլորտների, գործունեության բնագավառների համար: Տարին կանցնի Յուպիտեր, Մարս, Պլուտոն և Ուրան մոլորակների կազմած աստղաբանական մեծ խաչի ազդեցության ներքո: Մարդկանց մոտ կսրվի սեփական առաջխաղացումն ու կարիերայի աստիճաններով բարձրացումը, բիզնեսում ձեռքբերումները ամեն գնով իրագործելու անհագ ցանկությունն ու բուռն ձգտումը: Հաջողության աստիճաններով մագլցելու մոլուցքը կստիպի մոռանալ շրջապատի բոլոր մարդկանց, իսկ մրցակցին ամեն գնով շրջանցելու, հետևում թողնելու տենդը կդառնա բիզնեսի ու կարիերայի մեջ առաջանալու ցանկություն ունեցողներից շատերի կործանման և կամ ընդհակառակը՝ բարձրակետին հասնելու գրավական:

Գործնականում, տարվա առաջին կեսին բիզնես ոլորտում ծավալվող մրցակցային ցանկացած գործառույթ կդառնա լուրջ փորձություն այն իրականացնողների համար և, բնականաբար, կհանդիսանա ոմանց հաղթանակի, մյուսների պարտության հիմք: Բացի այդ, այս ժամանակահատվածում աստղերի ազդեցությամբ կսրվի կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ տատանվելու, կասկածելու ու տենդագին փնտրտուքներով ժամանակն անտեղի վատնելու անցանկալի զգացողությունը: Եթե այլ ժամանակներում նման թուլակամությունը կարող է անպատիժ մնալ, ապա 2014-ի առաջին կեսում, րոպեական դանդաղումներից կարող են օգտվել ավելի վճռական, հաստատակամ մրցակիցները: Ըստ էության, այս պահերին կգործի բնության մեջ դարեր ի վեր իշխող բնական արդար ընտրության օրենքը՝ միշտ և ամենուր հաղթում է ուժեղագույնը: Միաժամանակ անհրաժեշտ է հիշել, որ աստղերը հնարավորություն կտան հարստանալ, բառացիորեն «Կապույտ ձիու» վրա հայտնվել ցանկացած մարդու, սակայն հիրավի բարձրակետին կհասնեն միայն այն եզակիները, ովքեր չեն կորցնի ինքնատիրապետումը, կդրսևորեն վճռականություն, կամք:

Այնպես որ, աստղաբանական խաչի օժանդակությունից օգտվելու ու բիզնեսում, կարիերայում թռիչք, հաջողություն ունենալու համար առաջին հերթին պետք չէ ընկնել հոռետեսության գիրկը, թևաթափ լինել ու ընկճվել: Պետք է լինել հաստատակամ, առաջ տանել սեփական գիծը, պայքարել գաղափարների իրականացման համար, չհանձնվել ու չսասանվել, ամուր բռնել տարվա ընթացքում առաջ եկած շահավետ տարբերակների «պոչից», տարբերակներ, որոնք 2014-ի ողջ ընթացքում բավականին շատ կլինեն:

Տարվա երկրորդ կեսը բարեբեր կլինի բոլոր սկսումների համար, հատկապես՝ նոր նախագծերի ծավալման, ուսման, կարիերայի, բիզնեսի, սեփական նախագծերի առաջխաղացման, ծավալման, ընդլայնման մեջ: Եթե նպատակադրվել եք նոր բիզնես սկսել, փոխել աշխատատեղն ավելի շահավետով, առաջ տանել նոր նախագծերը, բարձրացնել որակավորումը կամ ձեռնարկել հեռակա հաջողություններ ապահովող գործարքներ, ապա անհրաժեշտ է վճռականորեն գործի անցնել հատկապես 2014-ի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

 
Դիտել են 1777 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 



Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      +374 96 019 019

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info