Նոր ահաբեկություն Վոլգոգրադ քաղաքում (լրացված)

1491736_792810630744754_1633956359_n_1Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.40-ին ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.10-ի սահմաններում Վոլգոգրադ քաղաքի Դերժինսկի շրջանի Համինսկի շուկայի մոտակայքում՝ համար 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում տեղի է ունեցել պայթյուն:

Ըստ նախնական տվյալների 12 մարդ զոհվել է , 20-ը՝ վիրավորվել: Ճշտվում է ՀՀ քաղաքացիների առկայությունը զոհերի և տուժածների թվում:

ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից ճշտվել է, որ զոհերի և տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն էր տեղի ունեցել. կապ էր հաստատվել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկային, իսկ տուժածների թվում՝ երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առոջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

 
Դիտել են 552 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info