Հունվարի 3-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Փարպի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի 29ՕՏ735 պետհամարանիշով ավտոմեքենան: