«ԱրմենՏել»-ն աջակցեց Գարեգին Նժդեհի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսին

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցեց Գարեգին Նժդեհի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսի անցկացմանը: Գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը, նվիրված հայ քաղաքական գործչի հոբելյանին, բացվեց այսօր «Ակադեմիա» ցուցասրահում, Բաղրամյան 24 հասցեով:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աշխարհի հայ նկարիչների միավորման նախագահ Ղազար Միրզոյանը: «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը ներառում է ցուցահանդեսին ներկայացված 50 արվեստի գործ:

«Կորպորատիվ սոցիալական քաղաքականության ծրագրերի շրջանակում մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդներին, մշակույթին, տեխնոլոգիանների զարգացմանն ու կրթական ծրագրերին` միավորելով այն «Beeline հանուն պայծառ ապագայի» կարգախոսի ներքո: Սակայն, երբ մեզ հնարավորություն է ընձեռվում աջակցելու այնպիսի միջոցառումների անցկացմանը, ինչպիսին այսօրվանն է, մենք առանձնահատուկ հպարտություն ենք զգում: Գարեգին Նժդեհի կերպարը` սերունդների համար Հայրենիքին ծառայելու վառ օրինակ է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ կհիշի Նժդեհին, կառաջնորդվի նրա պատգամներով, աճող սերունդն էլ ավելի խորը կընկալ նրա մեծությունը», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ Կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների Միավորումը:

Գարեգին Նժդեհ` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (1886 -1955) հայտնի հայ քաղաքական և ռազմական գործիչ: Ծնվել է վանականի ընտանիքում Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում: 1918թ-ի մայիս ամսին Ղարաքիլիսայում (Վանաձոր) կանգնեցրեց թուրքական բանակի ճնշող ուժերը: 1919թ-ին ղեկավարում է Զանգեզուրի պաշտպանությունը: Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ զբաղվում է հայ ազգային բանակի ձևավորմամբ և ուսուցմամբ: 1983 թ-ի օգոստոսի 31-ին Գարեգին Նժդեհի դին տեղափոխվեց Հայաստան:

 
Դիտել են 44 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info