Լեռնային Ղարաբաղում վճարում են 100 հազ. դրամ յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց:
Տնային կենդանիներին գիշատիչներից պաշտպանելու համար ԼՂՀ կառավարությունն այս տարի հատկացրել է 18 մլն դրամ` գայլերի գլխաքանակը կանոնավորող ծրագրի իրականացման նպատակով:
Սեպտեմբերի 9-ի դրությամբ որսորդները հանձնել են 145 գայլի երեսվածք: Բացառված չէ, որ ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԼՂՀ-ում վերսկսվի նաեւ շնագայլերի որսը, որոնցից յուրաքանչյուրի համար խոստանում են է 8 հազ. դրամ:
Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում ոչնչացվել է 179 գայլ եւ 265 շնագայլ: