Ամանորին Beeline ցանցը սպասարկել է մոտ 15 միլիոն զանգ

Beeline-Armentel«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանաքանիշը Beeline) տեղեկացնում է, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Խափանումներ չեն գրանցվել ոչ ֆիքսված և ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում:

2013թ–ի դեկտեմբերի 31-ին և 2014թ-ի հունվարի 1-ին Beeline բջջային ցանցը սպասարկել է մոտ 14.7 մլն. ելքային և մուտքային զանգ։ Նշված ժամանակահատվածում Beeline բջջային ցանցում ուղարկված և ստացված SMS հաղորդագրությունների քանակը կազմել է ավելի քան 1.2 մլն.։

2013թ–ի դեկտեմբերի 31-ի և 2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ ընկերության արտաքին կապուղիներով փոխանցվել է ավելի քան 347 ՏԲ ծավալով տվյալ, իսկ ամանորյա տոների ընթացքում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ, Beeline բջջային ցանցի և լայնաշերտ ինտերնետի բաժանորդներն օգտագործել են ավելի քան 1.5 ՊԲ ինտերնետ տրաֆիկ։ Համեմատության համար նշենք, որ էլեկտրոնային Վիքիպեդիա հանրագիտարանի տվյալների համաձայն, Яндекс.Փոստում պահպանվող նամակները զբաղեցնում են 10 ՊԲ ծավալ։

 
Դիտել են 74 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info