«Սոս Սարգսյան դերասանն անհանդուրժող է ցանկացած մեծության ստի առաջ». Հենրիկ Մալյանը` Սոս Սարգսյանի մասին

234346354234Սոս Սարգսյանի հետ «Նահապետը» ֆիլմում իմ աշխատանքը չի կարելի համարել «ռեժիսորական աշխատանք»: Չի կարելի համարել նույնիսկ աշխատանք:

Ուղղակի ֆիլմի ստեղծման շրջանում մենք սովորականից ավելի հաճախ էինք հանդիպում իրար, ավելի հաճախ էինք զրուցում, ավելի հաճախ էինք լռում իրար հետ…

Եվ թվում է` մի տեսակ կեղծիք կլիներ, անազնիվ կլիներ, եթե ես մեր հանդիպման ժամերը վերածեի փորձերի…
Իսկապես, ինչ արդյունք պիտի տար մեր փորձը, երբ մեր բոլոր ուրախություններն ու բոլոր տխրությունները նույն ակունքներն ունեին, երբ մեզ զայրացնում էր միեւնույն երեւույթը, երբ մենք նույն ախն էինք քաշում Արարատին նայելիս, նույն հրճվանքն էինք ապրում «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակից…

Անհրաժեշտ էր ուղղակի Սարգսյան-Նահապետին շրջապատել ճշմարիտ աշխարհով` ճշմարիտ լինեին Նուբարը, Անթառամը, ճշմարիտ լինեին գործողության վայրը, զգեստները, ռեկվիզիտը, հողը, կրակը, ծառը, շիվը:
Սոս Սարգսյան դերասանն անհանդուրժող է ցանկացած մեծության ստի առաջ:

Նա չգիտի` ինչպես է այդ ստեղծվում:

Այսպիսով, մեր հանդիպումները, որոնք գուցե հետագայում ինչ-որ մի կինոքննադատ կկոչի նաեւ փորձեր, ավելի շատ լոկ հաղորդակցության բնույթ ունեին, որոնք, ի վերջո, անսովոր մի եղանակով, հանգեցին նաեւ ժեստի, տեմպի ու ռիթմի, ֆիզիկական գործողության, ճշգրտության եւ արտահայտչականության:

Այսպես, շատ ուշ, մենք համարյա միեւնույն պահին հայտաբերեցինք, որ Նահապետը, չնայած անմարդկային ողբերգական իր վիճակին, քայլելու է ձիգ մի
կեցվածքով, քայլելու է արագ տեմպով, դեմքի խաղաղ մի արտահայտությամբ:

Նահապետի նյութը կարող էր մեզ հուշել պլաստիկ այլ լուծումներ, մոլեգնած, գազազած, անհանդուրժող մի կերպար, աչքի եւ ունքի զայրագին սասանումներ, անհանգիստ քայլք` հոլիկում, կորացած մեջք` ճամփորդելիս եւ այլն:

Անշտապ տեմպը, խաղաղ ռիթմը լոկ թվացող, ներքին վիճակը քողարկող միջոցներ են, որոնք Սոս Սարգսյանն անգերազանցելիորեն տիրապետում է:
Եվ զարմանալի բան. կադրի մեջ, երբ Նահապետ-Սարգսյանն էր տեղավորված, ցանկացած տեսակի ոչ Ճշմարտություն, լինի այն խաղընկեր, դեկոր, զգեստ թե ռեկվիզիտ, մատնում էր իրեն, դառնում էր ավելորդ, դառնում էր անտանելի…

«Նահապետը» ֆիլմում Սոս Սարգսյանն աշխատեց մոլեգին մի ոգեշնչումով, նվիրաբերվեց` ինչպես մարտիկը հայրենիքի համար` վճռական պահին:

Հենրիկ Մալյան, «Երկխոսություն երրորդի համար»,

 
Դիտել են 88 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info