«Արարատ նկարելը ինձ համար դարձել էր մտասեւեռում». Հակոբ Հակոբյան

Image_4202… Աշնան լուսավոր մի օր, եղանակը մեղմ էր, որոշեցի Գառնի տանող ավտոբուսը նստել եւ ճանապարհին եթե հետաքրքրական մի բանի պատահեի, կարող էի իջնել ավտոբուսից: Երեւանեն դուրս էինք ելել, Ջրվեժի բլուրներին էինք մոտենում, երբ նկատեցի, որ բլուրներուն վրա ալյուրի պես սպիտակ ձյուն էր նստել: Սիրտս կոտրվեց, չեմ սիրում ձմեռ նկարել, մանավանդ ձյունոտ գետնի վրա նստիլ, բայց ի՞նչ կարող էի անել: Մտածեցի` լա՛վ, եթե նույնիսկ չկարողանամ նկարել, հաճելի օր է, ավտոբուսի լուսամուտից նայելով եւ դիտելով բնությունը, կհասնիմ մինչեւ Գառնի, եւ հետո նույն ավտոբուսով ալ կը վերադառնամ տուն:

Եվ այստեղ պատահեցավ նկարչական կյանքիս ամենագեղեցիկ անակնկալներեն մեկը: Հազիվ մտել էինք Ողջաբերդ գյուղը, ավտոբուսը կանգնեց, ես հանկարծ տեսա Արարատը. չէի հավատում աչքերիս, Արարատը իր ամբողջությամբ, հիմքից մինչեւ գագաթը այնպես հստակ, լուսավոր, ձյունով ծածկված գագաթներով, կարծեք ամբողջ սարը բյուրեղապակի ըլլար: Հազիվ ուշքի եկա, վարորդին խնդրեցի կանգնեցնել ավտոբուսը եւ դուրս թռա: Ուրախութենես չէի իմանում ինչ անելս, բայց մանավանդ դողում էի, որ հանկարծ եղանակը չի փոխվի, մի բան չպատահի, որ այդ երազային պահը չփշրվի: 12 տարի ապրելով, Արարատը այս կերպարանքով չէի տեսել:

Ճամփու եզրին անմիջապես մի տեղ գտա, դրի աթոռակս, նստեցի եւ սկսեցի նկարել. բոլոր սիրած բաները դիմացս էին, այգի, շարված քարերով ցանկապատով, որ հիմա հազվագյուտ է գյուղերում, բետոնը գյուղ մտած է: Տերեւաթափ ծիրանի ծառեր, առաջին պլանի վրա, հետո սկսում էին բլուրները եւ Արարատը` անհավատալի գեղեցիկ, մաս-մաքուր թափանցիկ երկինքին մեջ: Աշխատում էի տենդագին` դողալով, որ հանկարծ չկորսնցնեմ այս գեղեցկությունը, մի բան չպատահի սիրելիիս: Բարեբախտաբար կրցա ավարտել ջրաներկ նկարս. իսկապես երջանիկ էի:

Եվ մանավանդ հայտնաբերել էի այն համոզմունքը, որ ես կարող եմ նկարել Արարատը. վերջապես տեսել էի Արարատը եւ միացել Արարատին. ալ հոգս չէր, որ այդ նկարիս Արարատը ոեւէ բան ասո՞ւմ է անգլիացիին կամ ճապոնացիին, Արարատը իմս էր: Այդ օրվանից մի նոր վիճակ սկսեց նկարչական կյանքիս մեջ, ես ուզում էի, որ կրկնվեր եղածը, Արարատ նկարելը ինձ համար դարձել էր մտասեւեռում. ուզում էի ամեն օր նկարել Արարատ:

 Հակոբ Հակոբյան

 
Դիտել են 74 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info