«Եվ Ծով-ծիրանին ողջ իրենով է երկիրը լցնում». Հրաչյա Հարությունյան

995861_217816665078887_153838900_nԽոխոջն առվակի, լույսն արեգակի, բզզոցը մեղվի,
Համանվագն են լույս տիեզերքի,
Երբ Օրիոն-Հայքն է հայտնվում երկնքում,
Իր պերճ գոտին է Նա ի ցույց դնում՝
Երկինք ու երկիր՝ լույս-ոսկեզօծում,
Շնիկը պայծառ ճանապարհ ի ցույց,
Երկնակամարն է լույսով ողողում,
Ցորենը դաշտում, Հայկ Հավատարն է զորությամբ օծում,
Մայր Անահիտն է խաղողը օրհնում,
Երբ Տեր Կենդանին, մարդկանց սրտերն է բարությամբ օծում,
Բոլորի հիմքում և ընտանիքում, Նա Սերն է դնում,
Երկինքն է երկնում, երկիրն է երկնում,
Եվ Ծով-ծիրանին ողջ իրենով է երկիրը լցնում:
Ես որպես մասնիկ տիեզերական համանվագի,
Ինձ ապրեցնող հնչյունն եմ փնտրում, որ ինձ պարփակի,
Գոտիով Հայկի, Լույսով Սիրիուսի, Սիրով Հիսուսի,
Որ դառնամ քեզ հետ մեկ ամբողջություն,
Տիեզերական համանվագը՝ ներդաշնակություն,
Որ սերս ընդգծի՝
Աստղ, արեգակ իր պայծառությամբ,
Հայոց լեռները՝ իրենց վեհությամբ,
Գետեր, լճերը՝ իրենց պարզությամբ,
Զույգ Մասիսները՝ ճերմակ գագաթի վեհափառությամբ,
Հուր-հեր Վահագնին՝ հզոր ջերմությամբ,
Վերափոխելով չարը՝ Աստծո Սիրո Զորությամբ:
Որ աշխարհն Հայոց դառնա դրախտավայր,
Որ ես, Հրաշքս, այդ դրախտ երկրում՝ ապրենք, արարենք:

Հրաչյա Հարությունյան

 
Դիտել են 136 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info