Սիրո Պատկեր

1653866_10202951936070136_130506411_n…Երկնքից կախված
Բառեր են իջնում՝
Աղոթք են խմում
Քո շրթունքներից,
Լսում են ինչ-որ
Պայծառակերպ ձայն՝
Քո եւ երկնքի միասնությունից…

…Օ ի՜նչ սիրուն է աղոթքը դեմքիդ,
Ի՜նչ մանանա է երկինքը զգում,
Ի՜նչ անձրեւներ է իրեն նվիրում,
Ի՜նչ կարոտներ է իր մեջ գուրգուրում…

…Ես նայում եմ քեզ
Ու ակամայից
Աղոթքի պատկեր’
Մրմու՜նջ եմ դառնում…
Ծնկում եմ լույսի եւ քո երկնքում
Ու էլ չեմ հիշում,
Թե ի՜նչ եմ զգում,
Թե ի՜նչ եմ լսում…

Ինձ պարուրում է
Մի հրաշք պատկեր
Ու՝ հափշտակում,
Ու՝ անէացնում…

Թող ինձ աղոթքիդ մեղեդու՜ ներսում…

Հայկ Հրայր

 
Դիտել են 55 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info