Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված «Վերածնունդ» ֆիլմաշարի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Վերածնունդ» ֆիլմաշարի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Նկարահանումներն իրականացրեց Գյումրիի “Վան” հեռուստաստուդիան: Ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված է Հայաստանին, իսկ մյուսները` Երևանին և հանրապետության 10 մարզերին:

«Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի հանրապետությունում և Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու և գնահատելու իրենց հնադարյան հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան և հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան: Ֆիլմաշարը` յուրահատուկ հանրամատչելի տեսաձեռնարկ է, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե′ հին, և թե′ նորագույն պատմության ընթացքը», – նշեց «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը:

«Մեր ընկերության համար Անկախության տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: Ընկերության պատմությունը սերտորեն կապված է անկախ Հայաստանի պատմության հետ: Ինքնիշխան Հայաստանի ինստիտուտների ներդաշնակ գործունեությունն այսօր ընթանում է տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից մեկի` հեռահաղորդակցան զարգացմանը զուգահեռ: Իմ կարծիքով, այս ֆիլմը, որն արտացոլում է Հայաստանի պատմական զարգացման վերջին շրջանը, կօգնի աճող սերունդներին էլ ավելի իմաստավորել Անկախության տոնի նշանակությունը», – նշեց ԱրմենՏել ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ֆիլմաշարի ինֆորմացիոն հովանավորներն են “Արմենիա” հեուստաընկերությունը, Pres.am և Slaq.am լրատվական կայքերը:

 
Դիտել են 68 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info