2011թ. սեպտեմբերի 19-ին շահագործման հանձնվեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ֆինանսավորված Գյուղական ճանապարհների ծրագրի շրջանակներում Անտառամեջ – Ձորավանք – Դպրաբակ – Այգուտ – Մարտունի – Գետիկ – Թթուջուր – Ճամբարակ -Աղբերք – Մ14 ավտոճանապարհի վերականգնված կմ15+240-ից կմ48+725 հատվածը (Դպրաբակ-Աղբերքի խաչմ.)

Վերականգնված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 33.5կմ է: Պատվիրատուն է ՙՀայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն՚ ՊՈԱԿ-ը, կապալառուներն են ՙԻջևանի ՃՇՇ՚ ՓԲԸ, ՙԿապավոր՚ ՍՊԸ, ՙԱԱԲ Պրոեկտ՚ ՍՊԸ, ՙԽաչհար՚ ՍՊԸ և ՙՃամբարակի ՃՇՇՁ՚ ԲԲԸ:Շինարարական աշխատանքները սկսվել են 2010թ. նոյեմբերին և ավարտվել 2011թ. օգոստոսի 31-ին: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 3513.45 մլն. դրամ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 13.09.2011թ. N527-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի կազմում ճանապարհահատվածը շահագործման ընդունման աշխատանքներին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության, ՙՀայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն՚ ՊՈԱԿ-ի պատասխանատու աշխատակիցները, տեխնիկական հսկողության, կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները և շահագրգիռ համայնքների ղեկավարները:

 
Դիտել են 46 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info