«Չորրորդ ինքնիշխանություն»

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը նույնպես անդրադարձել է տվյալ թեմային` գրելով. – «Բանից պարզվում է` Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին մասնակցելու են նաեւ ռուսական բանակի ստորաբաժանումները: Այս լուրն այնքան անհեթեթ էր, որ սկզբում հրաժարվեցինք հավատալ` մեզ թվաց, թե ինչ-որ մեկն անհաջող կատակ է արել: Ավելի ուշ, սակայն, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց այս տեղեկությունը: Նախ հարցի հոգեբանական կողմի մասին: Ցանկացած ռազմական շքերթ, ինչպես հայտնի է, նախ եւ առաջ ուժի ցուցադրում է: Սեփական ժողովուրդը պիտի տեսնի այդ շքերթը եւ հպարտանա, որ հակառակորդը պիտի տեսնի եւ վախենա կամ գոնե զգուշանա: Հիմա հարց է ծագում` մեր ժողովուրդն այս հարցում հպարտանալու հիմքեր ունե՞ր: Իհարկե ուներ. մեր բանակն, ինչպես հայտնի է, բավականին հզոր եւ մարտունակ է, ադրբեջանցիների ռազմական շքերթից հետո էլ բոլորս անհամբեր սպասում էինք սեպտեմբերի 21-ին, որպեսզի մեր բանակով հպարտանալու եւս մի առիթ ունենանք: Ու հիմա հանկարծ պարզվում է, որ այդ օրը մեզանից շատերը հպարտանալու փոխարեն ամաչելու են: Ինչո՞ւ: Որովհետեւ խայտառակություն է, երբ պետության Անկախության 20-ամյակի առթիվ այդ նույն պետության մայրաքաղաքի փողոցներով այլ երկրի զորքեր են անցնում; Ընդ որում` հենց այն երկրի, որից իբր անկախացել ենք 20 տարի առաջ»:

 
Դիտել են 51 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info