Նորից դադարեցվել է Գառնի-Երևան ջրատարի աշխատանքը

jur«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, փետրվարի 28-ին ժամը 15.00-ին Էրեբունի բնակելի զանգվածից ոչ հեռու վթարվել է Գառնի-Երևան մայրուղային ջրատարը: Ներկայումս, վթարի պատճառները պարզելու և դրա հետևանքները վերացնելու համար, տեղում աշխատում են ընկերության մասնագետները: Նշված վթարով պայմանավորված` դադարեցվել է ջրամատակարարումը`
 Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Սարյան, Լեոյի, Եկմալյան, Փարպեցու փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների, Պուշկինի 10-72, Թումանյան 29-41, Պարոնյան 1-15, Մաշտոցի 3-9, 17-37, Բուզանդի 87-101, Տերյան 1-25, Ամիրյան 18-ից բարձր, Արամի 60-ից բարձր, Կողբացու 27-ից բարձր համարների ու հարակից տարածքների,
 Էրեբունի վարչական շրջանի բացառությամբ` Արցախի պողոտայի,
 Նուբարաշեն վարչական շրջանի,
 Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների,
 Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցի նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր, Մխչյան, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների և հարակից տարածքների:
Ինչպես հայտնի է, փետրվարի 27/28-ին ջրատարի վրա իրականացված պլանային շինարարական աշխատանքների պատճառով վերը նշված տարածքների ջրամատակարարումը արդեն իսկ դադարեցվել էր: Ցավոք, վթարով պայմանավորված կրկին խախտվել է ջրամատակարարման գործող ժամանակացույցը, ինչի համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը:
Նախնական տվյալներով ջրատարի շահագործումը կվերսկսվի մարտի 1-ի առավոտյան: Ժամկետների փոփոխության դեպքում կտեղեկացվի լրացուցիչ:

 
Դիտել են 74 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info