Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ:
ՀՀ կառավարության ղեկավարը բացման խոսքով հանդես կգա Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի բյուրոյի «Աջ կենտրոնամետ պատասխան տնտեսական եւ սոցիալական ճգնաժամին. ծրագիր Եվրոպայի համար» խորագրով ընդլայնված նիստին:
Տիգրան Սարգսյանը ելույթ կունենա նաեւ «Սեւծովյան տարածաշրջան. Եվրոպական ազդեցության աճ» խորագրով կոնֆերանսի առաջին նիստում:
Այցի ընթացքում ՀՀ վարչապետը կհանդիպի ԵԺԿ նախագահ Ուիլֆրեդ Մարթենսի, Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի հետ:
Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաեւ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: