Սպասվում է եղանակի պարզեցում. ձյունը կշարունակվի միայն Սյունիքում և Արցախում

jermՄարտի 26-ին Բարենցի ծովի շրջաններում ձևավորվեց արկտիկական ճակատ, որը ըստ կանխատեսումների մարտի 30-ին պետք է ներխուժեր Փոքր Ասիա և Կովկաս, այդ թվում ՀՀ տարածք:

Մարտի 26-ին ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից տրվեց հատուկ նախազգուշացում, հանրապետության ողջ տարածքում սպասվող ձյան տեղումների, ուժեղ քամիների և հովտային գոտիներում ցրտահարության վերաբերյալ: Նախազգուշացումը տեղեկագրով տարածվել է բոլոր նախարարություններին և մարզպետարաններին: Մարտի 28-ին Հիդրոմետ ծառայության նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ մամուլի ասուլիս և բոլոր լրատվամիջոցները նույնպես տեղեկացված են եղել սպասվող հզոր ցիկլոնի ներխուժման մասին:

Ինչպես կանխատեսվել էր, մարտի 29-ին դիտվեց քամու ուժգնացում 20-30մ/վրկ, ինտենսիվ անձրևներ և ամպրոպ, իսկ մարտի 30-ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10-15 աստիճանով և հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Տեղումների քանակը 29-30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ կայաններում գերազանցել է ամսական նորման: Մարտի 31-ի ժամը 07:00 դրությամբ հանրապետության ողջ տարածքում առկա է ձյան ծածկ: Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20-30սմ, Լոռիում 10-16սմ, Շիրակում 15-22սմ, Գեղարքունիքում 20-30սմ, Կոտայքում 30-37սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում 13-27սմ, Արագածոտնի նախալեռներում 10-15սմ, Արարատում 5-7սմ, Վայոց Ձորի նախալեռներում 5-7սմ, Վայոց Ձորի լեռնային գոտիներում 25-30սմ, Սյունիքի հովիտներում 13-32սմ, Սյունիքի նախալեռներում 20-28սմ(Սիսիանում 5սմ), Ստեփանակերտում 10սմ, Երևանում 25-30սմ, Արմավիրում եղել է 5-10սմ, որ 30-ի ցերեկը հալվել է:

Ըստ կանխատեսումների մարտի 31-ի ցերեկը ձյունը կշարունակվի միայն Սյունիքում և Արցախում, երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում, ինչի հետևանքով Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի Հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև -5….-6, հողի մակերևույթին -7…-8 աստիճան ցուրտ:

Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով:

 
Դիտել են 58 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info