Ապրիլի 8-ը ՀՀ Ազգային Հերոս, Արցախի Հերոս Յուրի Պողոսյանի ծննդյան օրն է

10009765_697879693598172_459667592749864181_nՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԻ ՎԱՂԱՐՇԱԿԻ

(8.04.1961, ք. Կոտովո, Վոլգոգրադի մարզ, ՌԴ-12.06.1992): Մանկությունը և պատանեկությունն անցել է Ստեփանակերտում: 1983 Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ Արցախյան շարժման առաջին զինանոցներից: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990 Հադրութի շրջանում, երբ ազերի օմոնը խորհրդային զորքի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին: 1991 նշանակվել է 4-րդ վաշտի հրամանատար: Մարտերում բազմիցս իրեն դրսևորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ և սակրավոր: Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին: Զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան: Զոհվել է ԱսկերանՆախիջևանիկ ճակատագծում: Թաղված է Ստեփանակերտում: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «ՀԱՅՐԵՆԻՔ» շքանշանով: Արցախի Հերոս (հետմահու, 2002): Պարգևատրվել է ԼՂՀ բարձրագույն «ՈՍԿԵ ԱՐԾԻՎ» շքանշանով:

 

Աղբյուրը՝ Մայր Հայաստան զինվորական թանգարան ֆեյսբուկյան էջ

 
Դիտել են 118 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info