«ԱրմենՏել»–ն իջեցնում է Hi-Line ծառայության ինտերնետի սակագինը

Beeline-FTTB-Uchkuduk[1]«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ինտերնետի սակագնի նվազեցման և Hi-Line ծառայության «Steam» սակագնային փաթեթում կատարված փոփոխությունների մասին։ Նորացված ցանկը համալրվել է մինչև 4Մբ/Վ թողունակությամբ և 5000 դրամ ամսական վճարով նոր «Stream 4096» սակագնային փաթեթով։ «Stream 6144», «Stream 8192» и «Stream 10240» սակագնային փաթեթների ամսական բաժանորդային վճարն իջեցվել է համապատասխանաբար մինչև 6000, 7000 և 8000դրամ։

«ԱրմենՏել» ընկերությունը մշտապես իրականացնում է խոշոր ներդրումներ ուղղված լարային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս ներդրումներն, ինչպես նաև հաճախորդներին պարզ և հարմար լուծումներ առաջարկելու միտումը, թույլ են տալիս մեզ մնալու ոլորտի առաջատարը։ Մենք ուրախ ենք հերթական անգամ տեղեկացնել ամենապահանջված ինտերնետ հասանելիության ծառայության սակագնի իջեցման մասին»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթին 13 ամիս ժամանակահատվածով միանալու, ինչպես նաև դեպի ավելի բարձր արագություններ անցում կատարելու դեպքում «ԱրմենՏել» ընկերությունը բաժանորդին կտրամադրի օգտագործման Wi-Fi ADSL մոդեմ։ Նոր բաժանորդներին առաջին ամիսը ծառայությունը տրամադրվում է առանց բաժանորդային վարձի։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքից։

 
Դիտել են 321 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info