Մարդմուրացկանը

734981_105445229634751_2090708115_nՄարդմուրացկանը մտավ բակ ու վախվորած կանգնեց: Նա հազիվ էր մնում ոտքերի վրա: Կինը, որ լվացք էր անում, գլուխը թեքեց ու արևի լույսից թաց ձեռքով աչքերը հովհարած` ասաց. – Ինչ ես ուզում… – Մի քիչ ջուր, – ասաց մուրացկանը: Կինը ներս գնաց ու ջուր բերեց: Մուրացկանը խմեց ու սպասեց: – Էլի ես ուզում, – հարցրեց կինը: – Չէ, – ասաց մուրացկանը, – հաց եմ ուզում: Նա այնպես էր խոսում` ասես լաց էր լինում… Կինը հաց բերեց: Մուրացկանը շտապ-շտապ կերավ… Արցունքները իջնում էին, և նա հացի հետ իր արցունքներն էլ կերավ: Կերավ-պրծավ ու` էլի սպասեց… – Քեզ էլի բան է պետք, – հարցրեց կինը: – Հա, – ասաց մուրացկանը: – էլի ջուր բերեմ, – հարցրեց կինը: – Չէ… – Էլի հաց բերեմ… – Չէ… – Բա ինչ բերեմ… – Հա,- կրկնեց մուրացկանը ու դանդաղ շուռ եկավ, ջերմախտով հիվանդի բժժուն շարժումներով, զառանցանքի փշուրներ շուրթերին` դողդոջելով դուրս եկավ բակից… Նա գնում էր փողոցն ի վար, և եթե ցածրերից նայեիր` կթվար թե պոկվել ու գալիս է հորիզոնից, դեմքը մազոտ, ասես հազար տարվա փոշեկոլոլ բոշա ճամփորդ, աչքերը` բրախած, վայրենացած գամփռի աչքերի պես կարմիր, ձմեռվա մահամերձ հիվանդի պես` ճակատը սմքած-կավճաճերմակ, գալիս էր ու մտքում աղի լաց լինում . <<ՍԻՐՏՍ ԿԻՆ Է ՈՒԶՈՒՄ, ՏԱՔ ԱՆԿՈՂԻՆ Է ՈՒԶՈՒՄ, ՍԻՐՏՍ ԿԻՆ Է ՈՒԶՈՒՄ, ԿԻՆ Է ՈՒԶՈՒՄ, ԿԻՆ Է ՈՒԶՈՒՄ>>… 92 թ. Վարդան Խարազյանի ֆեյսբուկյան գրառումից Աղբյուրը՝ https://www.facebook.com/vardanxaraz?fref=nf_fr

 
Դիտել են 393 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info