«Գազպրոմ»-ից Թուրքիան պահանջել է վերանայել գազի գինը

Թուրքիան վերջնագրի ձեւով պահանջել է «Գազպրոմ» ընկերությունից վերանայել գազի գները:

«Թուրքիան Ռուսաստանի վրա ազդելու գործիքներ ունի` սկսած South Stream գազատարի անցկացման թույլտվությունից մինչեւ ԱԷԿ-ի կառուցումը: Արդյունքում գների նվազեցման հարցը կարող է լուծվել բացառապես քաղաքական մակարդակով, ընդ որում, որոշիչ գործոններից մեկը կլինեն Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- այսօր գրում է «Կոմերսանտը»:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը թուրքական «Բուգյուն» թերթին ասել է, որ հաջորդ տարվանից Թուրքիան կարող է չերկարացնել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը գազի գնման վերաբերյալ:

Նրա խոսքերով, «գների զգալի իջեցում» չտեսնելու պարագայում Թուրքիան պատրաստ է դիմել այդ քայլին:

РБК Daily-ն իր հերթին գրում է, որ Անկարան չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսաստանյան գազից, սակայն, եթե կարողանա մատակարարման պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ եւ չերկարաձգի Մոսկվայի հետ պայմանագիրը, «Գազպրոմ»-ը կարող է կորցնել Թուրքիայից ստացվող եկամուտների ավելի քան 30%-ը:

 
Դիտել են 76 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info