Ցեղասպանության հետևանքով հայրենիքը լքած հայերին Թուրքիան պետք է քաղաքացիություն շնորհի. Րաֆֆի Հովհաննիսյան

g_imageԱպրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստամբուլ մեկնած Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Al Jazeera-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, նշել է, որ Ցեղասպանության հետևանքով հայրենիքից զրկված հայերին Թուրքիան պետք է քաղաքացիություն տա, ապա խոսել նաև Հայաստանի անկախության տարիների մասին։

Հայաստանի անկախանալուց հետո՝ 1991թ.-ին նախագահ դարձած Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին գործը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Հովհաննիսյանի միջոցով քայլեր ձեռնարկելն էր։ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ժամանակաշրջանը բնութագրում է որպես «բաց թողնված» հնարավորություն։ Al Jazeera-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է այդ ժամանակաշրջանի, Ղարաբաղյան հարցին և 1915թ.-ի վերաբերյալ իր տեսակետները։

Նա նշել է, որ 1991թ.-ին պաշտոնի անցնելուց հետո Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Հիքմեթ Չեթինի հետ հանդիպումներ է սկսել։

Լրագրողի հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունն ինչո՞ւ էր առաջին հերթին Թուրքիայի հետ հարաբերությունները կարևորում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Նախ՝ Թուրքիան հարևան երկիր էր, և պաշտպանության ռազմավարության առումով Թուրքիայի հետ հարաբերությունները կարևոր էին։ Մյուս կողմից՝ Արևմտյան Հայաստանը Թուրքիայի տարածքում է, և մեր մշակութային ժառանգությունն այնտեղ է»։

Սակայն այդ ուղղությամբ քայլերն արդյունք չեն տվել, իսկ Հովհաննիսյանը դա Թուրքիայի մոտեցմամբ է պատճառաբանում։ «Թուրքիան Հայաստանի առջև որպես նախապայման նախ Հայոց ցեղասպանության հարցն էր ցանկանում օրակարգ բերել, սակայն այդ նախապայմանն անընդունելի էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին մեծ ջանքեր գործադրվեցին, սակայն ցավոք դրանք երկկողմ հարաբերությունների համար բաց թողնված հնարավորություն դարձան։ Այն ժամանակ Ցեղասպանության հարցը, այժմ՝ Ղարաբաղը, սակայն երկու հարցերում էլ փոխզիջման գնալ հնարավոր չէ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, և Թուրքիան, նրա համոզմամբ, արդեն ընտրության առաջ է կանգնած. «Կա՛մ Հայաստանի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ կսկսի, կա՛մ էլ Հայաստանը Թուրքիայից ունեցած իր պահանջները միջազգային օրակարգ կմտցնի»։

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ Անատոլիայից ստիպված հեռացած հայերին քաղաքացիություն պետք է տրվի, ինչը կլինի առաջին քայլը։ «Մայր հայրենիքից հեռացածները վերադառնալու հնարավորություն պետք է ստանան։ Թուրքիան պետք է տա այդ իրավունքը»,-ասել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշել է, թե համաձայն չէ դրա հետ։ «Եթե Թուրքիան իրոք վճռական քայլ կատարել է ցանկանում, պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,-ասել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշել է, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում հաստատ հետքայլ չի անի։

Ի դեպ, երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ էր հանդես եկել և նշել էր, որ պատրաստ են քաղաքացիություն տալ Անատոլիայից դուրս եկած հայերի ժառանգներին։ Այդ հայտարարությանը դրական էր արձագանքել Թուրքիայի ԱԳՆ-ն։

Լուրեր Հայաստանից – Թերթ.am

 
Դիտել են 56 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info