Orange Հիմնադրամի աջակցությամբ 5330 մարդ անվճար ակնաբուժական աջակցություն է ստացել Շիրակի մարզում

Ավարտին է մոտենում Շիրակի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Այս կապակցությամբ այսօր Ախուրյանում կայանած Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ) էր այցելել Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան` ծանոթանալու կատարված աշխատանքերին: ՀԱՆ-ի Շարժական հիվանդանոցը, որտեղ իրականացվում են բուժումներն ու վիրահատությունները, զինված է ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով: Բրունո Դյութուան ծանոթացավ ԱՇՀ-ում առկա լազերներին և վիրահատական սարքավորմանը, ականատես եղավ հիվանդների զննմանն ու վիրահատություններին և զրուցեց մարդկանց հետ նրանց տպավորությունների շուրջ:
Ծրագրի շրջանակներում 4200 մեծահասակներ և 1130 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 640 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն ԱՇՀ-ում, տրամադրվել է շուրջ 2000 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել են շուրջ 270 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ծրագրի շրջանակում, ակնային զննումներին զուգահեռ, ավելի քան 400 երեխաների համար Շիրակի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ: Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:
« Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: Մեր ընկերության ամենաառաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, իսկ մարդկային հաղորդակցության գործում մեծ է տեսողության դերը: Այսօր մենք հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ: Հենց այս արդյունքները տեսնելով ենք որոշել շարունակել համագործակցությունը: Հաջորդ մարզը, ուր կայցելի շարժական հիվանդանոցը, կլինի Արագածոտնը», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Արագածոտնի մարզում ակնային զննումները տեղի բժիշկների մասնակցությամբ արդեն մեկնարկել են և կշարունակվեն մինչև նոյեմբերի վերջ: Նախատեսվում է ակնային զննումներ իրականացնել շուրջ 1800 մեծահասակների և 1000 երեխաների համար, վիրահատել մոտ 180 հիվանդի և տրամադրել շուրջ 500 ակնոց: Բացի այդ, ակնային զննումներին զուգահեռ, հանրակրթական դասընթացներ կկազամակերպվեն Արագածոտնի մարզի ինը դպրոցներում: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամի կողմից ՀԱՆ-ին տրամադրվել է շուրջ 5 մլն դրամ:
Բնակչության ակնային զննումների աշխատանքերում ՀԱՆ-ին ակտիվորեն աջակցում են տեղի ակնաբույժները` մասնավորապես Թալինի և Աշտարակի շրջաններում: Այստեղի և հարակից գյուղերի բնակիչները պետք է դիմեն տեղի ակնաբույժներին, ովքեր հիվանդներին կընդունեն շրջկենտրոններում կամ որոշակի օրերի կայցելեն շրջանների գյուղերը: Այդ այցելություների ժամանակացույցին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար բնակիչները պետք է հետևեն իրենց համայքներում փակցված հայտարարություններին, ինչպես նաև դիմեն տեղի բուժկետ կամ մարզպետարանի առողջապահության բաժին: ՀԱՆ-ի բժշկական խմբերը կայցելեն Արագածի և Ապարանի շրջանները հոկտեմբեր ամսվա ընթացքում: Աչքի շարժական հիվանդանոցը կկայանի` հոկտեմբերի 18-21-ը` Ծաղկահովիտում, հոկտեմբերի 24-27-ը` Ապարանում, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը` Թալինում, և նոյեմբերի 7-ից մինչև ծրագրի ավարտը` Աշտարակում:

Աշխատանքների և այցերի ստույգ ժամանակացույցը կարելի է գտնել www.eyecareproject-armenia.com կայքում:

 
Դիտել են 76 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info