«Վարդանին տեղափոխել են ավելի վատ պայմաններով տեղ»

vardan-petrosyan-320x228«Աշխատելու ենք անպայման, որ հրավիրվի բժշկական կոնսիլիում: Վարդանին մաքուր օդում քայլել է պետք: Իսկ հիմա նա փակ ռեժիմում է, այսինքն չի կարող իր ցանկությամբ դուրս գալ, զբոսնել. այստեղ օրական մեկ ժամ է տրամադրված զբոսանքի համար: Վարդանին տեղափոխել են ավելի վատ պայմաններով տեղ, ծանր պայմաններով, որտեղ նա օրական մեկ ժամից ավելի մաքուր օդում չի կարող լինել»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը: Վերջինս պատասխանելով մեր այն հարցին, թե տեղափոխությունն արդյոք որևէ կերպ պաճառաբանվել կամ հիմնավորվե՞լ է՝ նշեց.

«Բացարձակ ոչ մի պատճառաբանում չեն տվել իրեն: Մեզ նույնպես որևէ բան այդ մասին չեն ասել, երբեք չեն զանգի հարազատներին, տանեցիներին ու ասեն, թե ձեր բարեկամին, ազգականին պետք է տեղափոխենք: Այս մասին ոչ փաստաբանին են տեղյակ պահել և ոչ էլ Վարդանին. չկա ոչ մի հիմնավորում, թե ինչու են տեղափոխում: Առողջականի հետ կապված հիմա այդքան վատ չի՝ վիճակը նորմալ է, սակայն իրեն երկարաժամկետ, ռեաբիլիտացիոն բուժում է պետք: Նա ծանր վիրահատություններ է տարել, շատ արյուն է կորցրել և վիրահատությունից հետո նա չի բուժվել, ընդամենը տասը օր հետո ձերբակալվել է և բանտարկվել: Նա բուժումները նորմալ չի ստացել, որ առողջանա»:

Աշխեն Պետրոսյան

Իսկ թե ինչ տեղեկություններ կան գործի, դատական հետագա ընթացակարգից, Վ. Պետրոսյանի քույրը նշեց, որ նախ առաջնայինը բժշկական կոնսիլիումն է, թե հրավիրված կոնսիլիումը ինչ կարծիք կտա: Արդեն ամսի 16-ին դատն է, և ֆրանսիացի փաստաբաններն էլ կգան և անպայման իրենք էլ խոսելու են այդ մասին:

«Կալանքն իսկապես ապօրինի է, քանի որ կալանքի վերջնաժամկետը մարտի 6-ին էր, ու մարտի 6-ից մինչև այսօր նա ապօրինի է պահվում բանտում: Կալանքը երկարեցնելու որոշում, որպես այդպիսին, չկա, գրված է միայն, թե թողնել անփոփոխ: Սակայն պետք է դատավարություն լիներ ու այնտեղ որոշեին, որ երկարաձգում են կալանքը ևս երկու կամ երեք ամիս ու կոնկրետ ամսաթվեր նշված լինեին, սակայն այդ ամենը չկա ու գրված է միայն՝ թողնել անփոփոխ»:

Զառա Ղազարյան
galatv.am

 
Դիտել են 373 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info