«Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը դեն նետեք եւ ապավինեք Լիսկայի պատգամներին»

Samvel-Harutyunyan-320x228galatv.am-ը գրում է.
«Ցավալիորեն Սուրիկ Խաչատրյանը՝ այդ արտասովոր ոճրագործը, անկախության շրջանում և նամանավանդ վերջին տարիներին անընդմեջ պետական տարատեսակ պարգևների է արժանանում»:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերթական դատական նիստից հետո հայտնեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով արդեն երկար ժամանակ է՝ վիճարկում է ՀՔԾ կառույցների անգործությունը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից մի շարք հանցագործությունների մասին իր հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու գործը:

Պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպես է ստացվում, որ բազմաթիվ մեղադրանքների ֆոնին ամեն դեպքում Սուրիկ Խաչատրյանը պետական պարգևների է արժանանում, Սամվել Հարությունյանը նշեց. «Ըստ իս՝ ԵԿՄ-ին իհարկե պատիվ չի բերում այն, որ Սուրիկ Խաչատրյանը այդ միության անդամ է և առավել ևս վարչության անդամ, նաև տարիներ շարունակ հանդիսանում է Սյունիքի այդ նույն կառույցի ղեկավարը՝

ՀՀԿ-ի նախաձեռնությամբ: Ես չեմ բացառում, որ այդ կուսակցությունն առաջիկա համագումարում դեն նետի «հնություններն ու անպիտան գաղափարները», որոնք պատկանում են Գարեգին Նժդեհին, Հայկ Ասատրյանին՝ ցեղակրոնության և այլ գաղափարախոսություններ: Գարեգին Նժդեհը, որն ընտրվել է որպես ՀՀԿ-ի գաղափարական հայր, նրա բոլոր պատգամները թող դեն նետեն և բացառապես ապավինեն Լիսկայի պատգամներին: Ու նաև համագումարին գուցե հարմար են գտնում հոտնկայս և բուռն ծափահարությունների ներքո հրաժարվեն իրենց կուսակցության դրոշի վրա պատկերված արծիվից՝ այն փոխարինելով թևերն աջ ու ձախ պարզած Լիսկայով»:

Զառա Ղազարյան
galatv.am

 
Դիտել են 147 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info