Նրան շատ են վիրավորել դասընկերները, ուսուցիչները, նրան չեն սիրել. Նապոլեոն Բոնապարդ

napoleon”На поле он ” ` այսպես էին ռուսները մասերի բաժանում հզոր առաջնորդ Նապոլեոն Բոնապարտի անունը:

Մարդ, որի նմանին աշխարհն էլ երբեք չի ունենա: Կլինեն Նապոլեոնին որոշ չափով նման առաջնորդներ, կլինեն նրանից թույլ, միգուցե նունիսկ հենց նրանից հազար անգամ ուժեղ, բայց երկրորդ Նապոլեոն աշխարհն էլ չի ծնի:

Փորձեք բացահայտել հազարավոր մարդկանց արյուն խմած մարդու անհաղթ,առաջնորդ ոգին:

Նապոլեոնը շատ էր սիրում իտալական օպերաներ: Հատկապես սիրում էր «Ռոմեո և Ջուլիետ»-ը, սակայն նա թատրոնում երբեք չէր ծափահարում: Հանդիսատեսը, սարսափելով Նապոլեոնից, նույնպես չէր համարձակվում ծափահարել ու օպերայի ավարտից հետո օդում միշտ լռություն էր կախվում: Մի անգամ, երբ երգիչ Կրեմենտինին հրաշալի կերպով երգեց «Ombra odorata aspeta» արիան, դահլիճում նստած իտալական թագավորության գրաֆ Մորեսկալկին չդիմացավ ու գոչեց. «Բրավո-բրավո»: Մի պահ անց նա հասկացավ իր «սխալն» ու չորեքթաթ դուրս սողոսկեց դահլիճից:

Նապոլեոնը տառապում էր հիվանդությամբ, որը կրում է «այլուրուֆոբիա» անվանումը, որն իրենից ներկայացնում է վախ կատուներից:
Նապոլեոնին չեն թունավորել, տարիներ շարունակ ինչ-ինչ կերպ նրա օրգանիզմ մկնդեղ են լցրել: Հավանական է՝ ուտելիք ընդունելու ժամերին խառնել են կերակրի հետ:
Նապոլեոնն օրական քնում էր երկուսից երեք ժամ: Դա նրան բավական էր: Նապոլեոնը քունը համարում էր ժամանակի կորուստ:
Կա վարկած, ըստ որի Նապոլեոնի հոգին հետագայում Հիտլերի մարմնում է «բնակվել»: Պատճառը՝ չափից դուրս շատ համընկնումներն են:
Նապոլեոնի ու Հիտլերի «թվային» անհասկանալի նմանությունը. Նապոլեոնը ծնվել է 1760թվականին Հիտլերը՝ 1889-ին: Տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնի կառավարման տարիներն սկսվեցին 1804-ին, Հիտլերինը` 1933-ին, տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնը մտավ Վիենա 1812-ին, Հիտլերը՝ 1941-ին: Տարբերությունը՝ 129 տարի: Երկուսն էլ հարձակվել են Ռուսաստանի վրա, երբ 52 տարեկան էին: Երկուսն էլ պատերազմում պարտություն կրեցին, երբ 56 տարեկան էին:
Նապոլեոնն ամուսնացել է «28 ամյա» Ժոզեֆինայի հետ, ով իրականում իրենից մեծ էր 4 տարով: Ինքն էլ իր հերթին սեփական տարիքի վրա ավելացրել է ևս 2 տարի, որպեսզի տարիքային տարբերության «անդունդը» չզգացվի:
Նապոլեոնն ունեցել է 157մ հասակ, փոքրիկ ձեռքեր ու տղամարդու կազմվածքին ոչ համապատասխան քիչ ավելի կլորիկ ու փափուկ կուրծք:
Փոքր տարիքում Նապոլեոնը շատ էր սիրում խաղալ աղջիկների հետ:
Նապոլեոնը շատ էր ստում: Այս բնավորության գիծը ևս «վաստակել» էր մանկուց:
Նապոլեոնը փոքր ժամանակ մոր փեշին կպած է եղել, ունեցել է բավականին թույլ բնավորությամբ հայր: Մոր կողմից չափից դուրս ուշադրությունն ու հոր թույլ բնավորությունը պատճառ են հանդիսացել նրա՝ բավականին ուշ հասունանալու ու սեփական անձ կերտելու համար:
Նապոլեոնը չափից դուրս ինքնավստահ էր, չափազանց ինքնասիրահարված, եսապաշտ:
Նապոլեոնը դպրոցում բավականին վատ է սովորել: Նա երբեք իր անհատականությամբ չի փայլել:
Նրան շատ են վիրավորել դասընկերները, ուսուցիչները, նրան չեն սիրել:

yerevantimes.am

 
Դիտել են 671 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:
loading...

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info