Հայաստանում i.root-servers.net սերվեր է տեղադրվել ADC ընկերությունը

ADC եւ Netnod ընկերությունը Հայաստանում տեղադրել են i.root-servers.net սերվեր:Հայաստանում եւ տարածաշրջանում սա առաջին DNS Root սպասարկիչն է, որը կնպաստի DNS ծառայության հուսալիությանը եւ պահուստայնության բարձրացմանը հայաստանյան եւ տարածաշրջանի ինտերնետից օգտվողների համար:

ADC-ի տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանի խոսքով, նոր սարքերի տեղադրումը կնպաստի Հայաստանում եւ տարածաշրջանում ինտերնետի ենթակառուցվածքի զարգացմանը: «Аnycasting-ը այսօր արդեն իսկ կայացած մեթոդ է է, որն ուղված է բարելավելու DNS -ի հուսալիությունը եւ պահուստայնությունը: DNS Root սպասարկչի տեղադրումը օգնում է լուծելու Հայաստանում ինտերնետ հասանելիության հարցը: Մենք ակնկալում ենք նորանոր նմանատիպ ծառայությունների տեղադրում մոտակա ամիսներին»,- ասել է նա։

Netnod-ի գործադիր տնօրեն Քուրտ Էրիկ Լինդքվիստը եւս նշել է, որ i.root-servers.net-ի տեղադրումը Հայաստանում կբարձրացնի DNS ծառայությունների արագագործությունը եւ պահուստայնությունը ողջ տարածաշրջանում։

Նշենք, որ Root սերվերները ինտերնետի DNS (domain name system) համակարգի կարեւոր մասերից մեկն են, որոնք տեղեկատվություն են ապահովում բարձրագույն մակարդակի անվանական տիրույթների (TLD) սպասարկիչների մասին (օրինակ` .am, .com, .org, .info, .ru). Համակարգիչները այս տեղեկատվությունն օգտագործում են վեբ հասցեները, էլ. փոստերը գտնելու եւ այլ տեսակի ինտերնետային գործառույթներ իրականացնելու համար: Տեղադրված սարքավորումները ավելի կարագացնեն հասցեների որոնման եւ տեղորոշման աշխատանքը։

 
Դիտել են 50 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info