Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահը կայցելի Հայաստան Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակներում

Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը այսօր` հոկտեմբերի 6-ին կժամանի Հայաստան Ֆրանսիական Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցի շրջանակներում պաշտոնական պատվիրակության կազմում:

Հայաստանյան իր այցի ընթացքում Ստեֆան Ռիշարը կունենա մի շարք հանդիպումներ, որոնց թվում նաև` Orange Արմենիայի թիմի հետ:

Հոկտեմբերի 7-ին Ստեֆան Ռիշարը Orange-ի գլխավոր խանութում կհյուրընկալի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում` Ֆրանս-հայկական գործարար ակումբի անդամներին, ինչպես նաև Ֆրանսիայի Արդյունաբերության, էներգետիկայի և թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնին ու Ֆրանսիայի արտաքին առևտրի գծով պետական քարտուղար Պիեռ Լելուշին: Այնուհետև նա կմասնակցի Երևանի Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից ֆրանսիացի նշանավոր քանդակագործ Օգյուստ Ռոդենի հեղինակած արձանի պաշտոնական բացման արարողությանը: Արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, ձեռք է բերվել Ֆրանս Տելեկոմ Orange-ի աջակցությամբ, ի նշան Հայաստանի նկատմամբ Orange-ի նվիրվածության:

 
Դիտել են 70 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info