Ավտովթար Օձուն գյուղի մոտակայքում

vost4Մայիսի 17-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ալավերդի ավտոճանապարհին` Օձուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Թումանյան հատվածի 10-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 619SL01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Կ. (ծնվ.1981թ.)) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մետր սահել հարակից ձորը և արգելափակվել հանդիպակաց ծառերի մեջ:

Հրշեջ-փրկարարարների և քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը, ուղևորներ՝ Վ. Ա.-ն (ծնվ. 1985թ.), Մ. (ծնվ. 2009թ.) և Հ. (ծնվ. 2012թ.) Կ.-երը:
Տուժածներին «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 
Դիտել են 164 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info