Բարև, ես փոքրիկ Մարիամիկն եմ՝ 2 տարեկան: Ապրում եմ մայրիկիս ու եղբորս հետ. ծնվել եմ շատ դժվարությամբ: Բժիշկները սխալ էին քաշս ասել և ծնվեցի աջ բազկային հյուսակի թևի նյարդի վնասվածքով (տոտալ պարեզ) և թթվածնի պակասով: Վիճակս ծանր էր, տեղափոխվել եմ Ծերեթելի հիվանդանոց, որտեղից էլ դուրս եմ գրվել 1 ամիս անց: Փառք Աստծո, ամեն ինչ արդեն լավ էր, զարգանում էի նորմալ երեխայի նման, բայց թևս չէի շարժում և դրա համար գնում էի վերականգնողական ֆիզոթերապիայի՝ Նորագյուղ: Ամեն ինչ անում էի սովորական երեխաների նման: 6 ամսականս լրացավ և, տեսնելով, որ ձեռքիս մեջ փոփոխություն չկա, բժիշկս ասաց, որ պետք է վիրահատել՝ ձեռքի վիճակը լավացնելու համար: Համաձայնեցինք և…………ամեն ինչ միանգամից փոխվեց. ես դարձա հաշմանդամ, ծնողներս բաժանվեցին, որովհետև հայրս ինձ չկարողացավ այսպես ընդունել:
Մի փոքր պատմեմ իմ պատմությունը. վիրահատությունը տևեց 10-12 ժամ, բժիշկների ասելով՝ ամեն ինչ լավ անցավ, բայց ……..անմիջապես վերակենդանացման բաժնում տաքությունս բարձրանում է մինչև 41-42 (3 օր) և չեն կարողանում ոչ մի կերպ իջեցնել, հետո սիրտս է արագ խփում՝ 230-240, և գնալով վատանում եմ, ու մամայիս ասում էն, որ մահանում եմ, որովհետև ոչինչ չեն կարողանում անել, բայց մամաս չհանձնվեց ու, դիմելով Աստծուն, անընդհատ աղոթում էր ինձ համար: Ես ապրեցի ու ապրում եմ: 3 ամիս մնացել եմ վերակենդանացման բաժնում՝ ծանր վիճակում, այդ ընթացքում շնչել եմ ոչ ինքնուրույն, այլ ապարատով, սնվել եմ զոնդով, չեմ շարժվել, եղել եմ կոմայի մեջ, այդ ընթացքում դադարեցին գործել երիկամներս, սրտիս բաբախն արագացել էր, սրտիս չափերն էր մեծացել, թոքերս լավ չէին շնչում, կորել էր լսողությունս և տեսողությունս: Բայց, փառք Աստծո, դուրս եկա այդ վիճակից՝ ձեռք բերելով մուկ (դցպ) չարորակ հիպերթերմիա, կվադրիպարեզ. այս ամենը նարկոզի հետևանքն էր: Ոսկորներիս փխրունության պատճառով կոտրվեց վիրահատված ձեռքս և ձախ ոտքս: Այժմ պարբերաբար գնում եմ վերականգնողական կենտրոն, ստանում ֆիզոթերապիա, ինձ հետ զբաղվում է նաև լոգոպետը: Ես 2 տարեկան եմ և ետ եմ ընկնում իմ հասակակիցներից, ինքնուրույն չեմ սնվում, չեմ նստում, չեմ քայլում, չեմ խոսում. տեսողությունս մասամբ վերականագնվել է, իսկ լսողությունս՝ լիովին: Ինձ անհրաժեշտ է անընդհատ վերականգնողական բուժում, որը կախված է ֆինանսի հետ: Հետագա բուժումս շարունակելու համար հարկավոր է բարի մարդկանց օգնությունը և աջակցությունը: Հավատում եմ, որ Աստված ինձ լիովին կբուժի:
Դիմում եմ ձեզ օգնության ակնկալիքով, քանի որ միայնակ եմ մեծացնում բալիկիս, և ֆինանսի պատճառով չեմ կարողանում շարունակել բուժումը: Ունեմ բոլոր բժշկական փաստաթղթերը. օգնեք, որ կարողանամ երեխայիս բուժումը շարունակել: Ձեր մարդասիրական օգնությունը կթեթևացնի իմ հոգսը: Ունեմ facebook էջ (Մարիամ Տեր-Հարությունյան), իմ հաշվեհամարն է`
ՎՏԲ ԲԱՆԿՈՒՄ ՄԱՅՐԻԿԻՍ ԱՆՈՒՆՈՎ ԲԱՑՎԱԾ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷԼԵՈՆՈՐԱ: AMD16075012457200:
USD 16075012457201:
EUR 16075012457202:
RUR 16075012457203
ՀԵՌԱԽՈՍ 095536433 010672294
Ուղարկիր 22 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով Մարիամիկին պայքարել կյանքի համար: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով, թե՝ ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի: