Սուպերմարկետների երկիր Հայաստանը

supetrmarket-600x395Այն, որ Հայաստանում և ցանկացած այլ երկրում գտնվող դեսպանատներում գործում է համապատասխան երկրի օրենքը, միջազգայնորեն ընդունված փաստ է: Սակայն պարզվում է, որ Հայաստանում այդ նույնը կարելի է ասել նաև սուպերմարկետների մասին, որտեղ գործում է ոչ թե մեր երկրի, այլ՝ տվյալ առևտրի օբյեկտի «օրենքն ու սահմանադրությունը»: Դրա մասին է վկայում այսօր armlur.am-ի թղթակիցների հետ տեղի ունեցած միջադեպը, որի պատճառ էր դարձել «մի կաթիլ փլավը», կամ սուպերմարկետում բավականին բարձր գներով վաճառվող պատրաստի ճաշատեսակներից մեկում հայտնաբերված ապակու կտորը: Ընդմիջմանը խմբագրության մոտակայքում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետից ուզբեկական փլավ գնած լրագրողին տհաճ անակնկալ էր սպասվում: Բարեբախտաբար, սեղանատամի չափերի հասնող ապակու կտորը նա հայտնաբերել էր մինչև այն իր բերանում հայտնվելը: Սուպերմարկետ գնալով և փորձելով պարզել ապակու կտորի՝ ուտելիքի մեջ հայտնվելու պատճառը՝ կայքի լրագրողները ստպված էին եղել բավականին երկար ժամանակ «հյուրընկալվել» խանութում: Բանն այն է, որ հետագա տհաճություններից խուսափելու նպատակով լրագրողը իր բջջայինով նկարահանել և ձայնագրել էր խանութի տնօրինության հետ ունեցած խոսակցությունը: Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ սուպերմարկետի պատասխանատուներն ընդունել էին իրենց մեղքը: Սակայն նկարահանման փաստը նրանց այնքան էր զայրացրել, որ երկու երիտասարդ աղջիկ լրագրողներին 4 առողջ տղամարդ «մոսկվիչկայականներ» թույլ չէին տվել խանութի տարածքը լքել՝ պարտադրելով անհապաղ ջնջել նկարահանված նյութը: Ավելին, խանութի իրավաբանը փորձել էր ապացուցել լրագրողներին, որ նշված տեսանյութը խախտում է «Մոսկվիչկայի», նրա աշխատակիցների և, երևի թե, նաև՝ սեփականատերերի սահմանադրական իրավունքը: Այն, որ լրագրողն իրավունք ունի հանրությանը տեղեկացնելու և իր մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով ձայնագրություններ և տեսագրություններ անել, ինչը սևով սպիտակի վրա ամրագրված է հայրենի օրենսդրության մեջ, արտոնյալ սուպերմարկետների անձնակազմին չի հետաքրքրում: Նրանց համար միակ օրինական փաստարկն այն է, որ սուպերմարկետների տարածքներում նկարահանումն ու ձայնագրումն արգելվում են: Անտեղյակների համար նշենք, որ այդ «օրենքը» վավերացվել է հենց իրենց` սուպերմարկետների կողմից:
Ռիտա Կարապետյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am

 
Դիտել են 171 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info