Բագրատյանը մեկնաբանում է Նազարբաևի խոսքը

215863_167851833272343_7828806_nԱյսօր բոլորը վերլուծում էին Նազարբաևի խոսքերը Եվրազեսին միանալու պարագայում ԼՂՀ հարցի մասով։ Նա, մասնավորապես ասել էր, որ ԱՀԿ-ին անդամակցելիս ԼՂՀ հարց էր բարձրացվել։ Հիմա էլ, Եվրազեսին անդամակցելիս կրկին այդ հարցը բարձրանում է։ Եվ, ուրեմն, ՀՀ-ն Եվրազեսին պետք է միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում։ Քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մեծ մասն այսօր տաքացած սույն հարցն էին քննարկում։ Իրականում, սակայն, Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել։

ԼՂՀ-ն իզգոյ չէ։ Երբ ԱՀԿ-ում ՀՀ անդամակցության հարցն էր քննարկվում միջազգային այդ կառույցն այսպիսի որոշում կայացրեց. քանի որ քաղաքական առումով աշխարհը ստեղծել է Մինսկի խումբ, որն էլ պիտի որոշի ԼՂՀ կարգավիճակը, ապա տնտեսական առումով որ երկրի միջոցով Արցախը առևտուր կանի՝ դա խնդիր չէ։ Նմանապես ԼՂՀ-ն այսօր լիուլի օգտագործում է հայկական դրամը և ԱՄՀ-ն չի կարող դրան առարկել։ Ավելին, մենք ԱՄՀ-ից վարկեր ենք ստանում։ Նշեմ նաև, որ ինքս օժանդակել եմ ԼՂՀ տնտեսության մեջ ճանաչված տրանս-ազգային կորպորացիաների ներդրումներին։ Մեր հարևան պետությունը բողոքել է միջազգային ատյաններում, բայց մերժում է ստացել. ԼՂՀ տնտեսական ինքնուրույնությունը միանշանակ հարգվել է։ Այնպես որ, այս պահի դրությամբ (եթե այլ փաստաթուղթ չընդունվի) ԼՂՀ կշարունակի վարել ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն՝ ապրանքների ու ծառայությունների վրա գրելով. «Արտադրված է Հայաստանում»։

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի Ֆեյսբուքյան գրառումից

 
Դիտել են 448 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info