Արտեմ Ասատրյանը ճնշումներից տեղյակ չէր, պատասխաններն էլ անորոշ էին

1401539781,6591Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղյակ չէ, որ եղել են ճնշումներ քաղաքացինեի վրա՝ չգրել դիմումներ պարտադիր բաղադրիչից կամավոր հրաժարվելու վերաբերյալ:

«Կառավարությունը բացառում է նման դեպքերը, որ քաղաքացիների վրա կարող են ճնշումներ գործադրվել դիմում գրելու հարցում: Համապատասխան օրենքն արդեն մտել է ուժի մեջ և բոլոր քաղաքացիները, ովքեր դիիմում կգրեն, կազատվեն պարտադիր կուտակային համակարգից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ասատրյանը:

Դիտարկմանը, թե տարբեր դպրոցներում և համալսարաններում արդեն ճնշումներ են գործադրվում քաղաքացիների վրա, նախարարը նշեց, որ ինքն այս պահին նման տեղեկատվություն չունի:
«Եթե հստակ փաստեր լինեն ճնշումների վերաբերյալ, մենք այդ հարցին կանդրադառնանք: Յուրանքանչյուր կոնկրետ դեպք քննության առարկա կլինի»,- վստահեցրեց նախարարը:

Նախարարը նաև նշեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան աշխատակիցներ, ովքեր պարտադիր կուտակային համակարգի մասնակիցներ են, սակայն այս պահին ինքը չունի նման տեղեկություն, որ նրանցից որևէ մեկը ցանկություն ունի հրաժարվել համակարգին մասնակցությունից: «Ես կարծում եմ, որ սոցիալական ոլորտի աշխատողներն ավելի լավ են պատկերացնում այս բարեփոխման էությունը, և դա է պատճառը, որ նրանք չեն ցանկանում հրաժարվել համակարգից»,- ասաց Ասատրյանը:

Hraparak.am-ի հարցին, թե իրենց նախարարության աշխատողները մինչև պարտադիր բաղադրիչի գործարկու՞մն էլ էին կամավոր օգտվում այս համակարգից, Ասաստրյանը տվեց խիստ անորոշ ու հարցի էությունից չբխող պատասխան. «Համակարգին կամվոր մասնակիցների թիվը ընդհանրապես Հայաստանում շատ փոքր է եղել»:

Իսկ մեր հստակեցնող հարցին, թե իրենք, այդուհանդերձ, բացառու՞մ են, որ ճնշումներ կարող են լինել գործատուների և աշխատողների վրա, սոցիալական հարցի նախարարը վստահեցերց, որ այո, բացառում են:

hraparak.am
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 
Դիտել են 192 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info