Արտեմ Ասատրյանն էլ փորձեց բացատրել պարտադիրի ու պարտադրվածի տարբերությունը

1401540955,687Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում սՍոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին մտավոր ճիգեր գործադրեց՝ բացատրելու, թե ինչ ասել է պարտադիր, բայց ոչ պարտադրված:

«Խնդիրը հետևյալում է. պարտադիր է կենսաթոշակային համակարգ ունենալը, պարտադիր է պետության պարտավորությունը կենսաթոշակով ապահովելու իր քաղաքացիներին, պարտադիր է բոլոր կողմերի մասնակցությունը համակարգին: Եվ, այս առումով, կարծում եմ, որ երկրորդ կարծիք կամ մոտցում չկա, քանի որ կենսաթոշակային ապահովության խնդիրները և դրանց լուծումը յուրաքանչյուր սոցիալական պետության հիմնարար պարտականություններից մեկն է»,- ասաց նա և ընդգծեց, որ բնական է, որ պետական բյուջեի միջոցները գոյանում են գործատուների և աշխատողների կատարած վճարումներից, և նույնիսկ մինչև բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը՝ այսինքն մինչև 2014 թ. հունվարի 1-ը Հայաստանում գոյություն ուներ կենսաթոշակային պարտադիր համակարգ, երբ յուրաքանչյուր աշխատող իր աշխատավարձից վճարում էր 3 տոկոս սոցիալական ապահովության վճար:

«Սակայն հետագայում որևէ մեկը այդ վճարումների հետագա ճակատագրի մասին տեղեկություն չուներ, որովհետև դա գանձվում էր պետական բյուջե, և բյուջեի հարկային եկամուտների շրջանակներում իրականացվում էին ծախսեր»,- ասաց նա և փաստեց, որ պարտադիր կենսաթոշակային համակարգ ունենալը պարտադիր է:

Այնուհետև նախարարը նույն ճիգերով փորձ արեց մեկնել, թե այս կոնտեքստում ինչ է նշանակում՝ ոչ պարտադրված:

«Երբ կառավարությունը խոսում է ոչ պարտադրված լինելու մասին, ակնհայտ է մի բան. այն խնդիրները, որոնք արձանագրվել են այս ընթացքում քաղաքացիների և հասարակության կողմից, կառավարությունը դրանց ականջալուր է եղել և, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը, պետք է իրականացվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Այն խնդիրները, որոնք առաջադրված են եղել, նոր օրենքում պետք է ունենան լուծումենր և ընդունելի լինեն հասարակության բոլոր շերտերի համար»,- այսպես բացատրեց վարչապետի հայտնի խոսքը սոցիալական հարցերի նախարարը:

Հարցին, թե քանի՞ հոգի են այս պահին դիում գրել և հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելուց, նախարարը նշեց, որ դիմումներին ընթացք է տրվում էլեկտրոնային եղանակով. «Երբ ունենանք այդ տեղեկատվությունը, կտրամադրենք նաև ձեզ: Այս պահին մենք այդ մասին տեղեկատվություն չունենք»:

Hraparak.am-ի հարցին, թե այդուհանդրձ ինքը համաձա՞յն է լեզվական այն բացատրությանը, որ պարտադիր նշանակում է պարտադրված, Արտեմ Ասատրյանն ասաց. «Ես կարծում եմ՝ բացատրեցի»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
hraparak.am

 
Դիտել են 197 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info