Խոշոր ավտովթար Արցախի փողոցում

Երեւանի Արցախի փողոցում երեկ` մայիսի 17-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած 9 ուղեւորների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հունանյանի խոսքով` երեկ գիշերը առողջապահության նախարարի հրամանով նախարարության ստորաբաժանումների ղեկավարները այցելել են հիվանդանոց են անհապաղ միջոցառումներ են իրականացրել:

Տուժածներից երկուսը գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը կայուն ծանր է: Նրանցից մեկը հղի կին է, որի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածներից երկուսին վիրահատել են, որոնց վիճակը վիճակը նորմալ է, իսկ մյուս երկուսին տեղափոխել են այրվածքների կենտրոն:

«Էրեբունի» բ/կ-ից հայտնեցին, որ նրանցից մեկը 7 տարեկան երեխա է: Տուժածներից մեկն էլ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն այսօր առավոտյան դուրս է գրվել:

Նշենք, որ ավտովթարի հետեւանքով 4 մարդ զոհվել է: Զոհվածների եւ վիրավորների ինքնության մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները: Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել են:

 
Դիտել են 54 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info