Հունիսի 4-ին, ժամը 09.51-ին հրդեհ է բռնկվել Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի մոտակա կիսակառույց շենքի առաջին հարկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/17 հասցեում՝ ԷյԲիԷյ թեք ՍՊԸ-ի տարածքում, այրվում է 10 խմ փրփրապլաստ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.09-ին, մարվել` 10.25-ին: