Ավտովթար Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին

shtap3 (5)Հունիսի 10-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 162 հասցեի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 01 MV 055 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել «Գարանտ Քնսալտ» փաստաբանական գրասենյակի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1988 թ. ծնված Դ. Թ.-ը և 1993 թ. ծնված Մ. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1996 թ. ծնված Դ. Կ.-ին: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Դ. Կ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Մ. Հ.-ինը և Դ. Թ.-ինը` ծանր:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 
Դիտել են 64 անգամ.
Հարգելի՛ ընթերցողներ, ստորև կարող եք գրել մեկնաբանություններ` օգտագործելով Ձեր ֆեյսբուքյան հաշիվը: Խնդրում ենք հաշվի առնել այս կանոները՝ արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Կջնջվեն բոլոր այն մեկնաբանությունները որոնք կխախտեն վերոնշված կանոնները: Մաղթում ենք հաճելի քննարկումներ:

Համանման նյութեր:

 

Կայքում կարող են լինել նյութեր որոնց տարիքային սահամանափակումն է (18+) - See more at: http://aysor.info/am/#sthash.5iXrFpT3.dpuf

Մեջբերումներ անելիս հղումը Aysor.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Aysor.info-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

Արխիվ

Հետևեք մեզ նաև

Կապ մեզ հետ

Մեր կոնտակները

Հեռ.      

Skype   aysor.info

Էլ.փոստ       info@aysor.info