Հունիսի 11-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի (վարորդ` Ն. Ս.) 35 ՍՏ 682 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել՝ ճանապարհահատվածի լվացում: